ՆՈՐ ՏՈՒՐ · ԳԱՐՈՒՆ 2027

25.04.2027 — 08.05.2027

Ապրիր
Ճապոնիան։

Տոկիոյի ռիթմը, Կիոտոյի տաճարները, Նարայի եղջերուներն ու Օսակայի գունեղ երեկոները։ Մեկ հագեցած ճամփորդություն՝ Դոհայում գեղեցիկ կանգառով։

14 օր11 գիշեր հյուրանոցներումՌուսախոս լիցենզավորված զբոսավարներ

Սկսած2 790 €

մեկ անձի համար · երեքտեղանոց բնակեցմամբ

Ուզում եմ միանալ
Fushimi Inari, Kyoto
TOKYO · KAMAKURA · ARASHIYAMA · KYOTO · NARA · OSAKA · DOHA

JAPAN / 2027

Ճամփորդության ծրագիրը

25 ԱՊՐԻԼԵրևանից՝ դեպի Ճապոնիա

Փոխադրում Երևանից Թբիլիսիի օդանավակայան։ Թռիչք Թբիլիսիից Դոհա՝ Ճապոնիա շարունակվող երթուղով։

26 ԱՊՐԻԼԲարև՛, Տոկիո

Ժամանում Տոկիո՝ Նարիտա օդանավակայան (NRT)։ Տրանսֆեր և տեղավորում Tokyo Kojimachi Tokyu REI Hotel 3★ հյուրանոցում։ Ազատ ժամանակ։

27 ԱՊՐԻԼՏոկիոյի մեծ բացահայտումները

Նախաճաշ և քաղաքային էքսկուրսիա․ Կայսերական պալատի դիմացի հրապարակ, Գինզա, Ասակուսայի տաճարն ու հուշանվերների փողոցը, Tokyo Skytree դիտահարթակ և Օդայբա։ Մուտքավճարները վճարվում են առանձին՝ ըստ ծրագրի պայմանների։

28 ԱՊՐԻԼՏոկիոն՝ քո ռիթմով

Նախաճաշ և ազատ օր։ Ցանկության դեպքում՝ TeamLab Borderless թվային արվեստի թանգարան, Akihabara Electric Town, Shibuya Scramble Crossing և Հաչիկոյի արձան, Pepper PARLOR սրճարան։ Լրացուցիչ այցելությունների տրանսպորտն ու մուտքավճարները ներառված չեն։

29 ԱՊՐԻԼԿամակուրա և Մեծ Բուդդա

Նախաճաշ, հանդիպում հյուրանոցի ֆոյեում և փոխադրում Կամակուրա։ Հասեդերա տաճար, Ցուրուգաոկա Հաչիմանգու սրբավայր և Կամակուրայի Մեծ Բուդդա։ Վերադարձ Տոկիո՝ մոտ 19։00-ին։

30 ԱՊՐԻԼԵվս մեկ օր՝ Տոկիոն զգալու համար

Ազատ ժամանակ Տոկիոյում։ Ծրագրում որպես լրացուցիչ տարբերակ առաջարկվում է Շինջուկու թաղամասը։

01 ՄԱՅԻՍՇինկանսենով Կիոտո և Արաշիյամա

Նախաճաշ, ելք հյուրանոցից և տրանսֆեր երկաթուղային կայարան։ Տոկիո–Կիոտո ճանապարհը՝ Շինկանսեն արագընթաց գնացքով։ Արաշիյամայում՝ Հոզուգավա գետի երկայնքով զբոսանք, Տենրյու-ջի տաճարի այգի և բամբուկների պուրակ։ Լրացուցիչ՝ Monkey Park Iwatayama և նավով զբոսանք։ Տեղավորում Agora Kyoto Shijo 4★ հյուրանոցում։

02 ՄԱՅԻՍԿիոտոյի խորհրդանշական տաճարները

Նախաճաշ և Կիոտոյի էքսկուրսիա․ Ռյոան-ջի տաճարն ու քարերի այգին, Ոսկե տաղավար՝ Կինկակու-ջի, Մաքուր ջրի տաճար՝ Կիյոմիզու-դերա, Ֆուշիմի Ինարի։

03 ՄԱՅԻՍԱզատ օր Կիոտոյում

Նախաճաշ և ազատ օր Կիոտոյում։ Լրացուցիչ էքսկուրսիաները կազմակերպվում են առանձին վճարով։

04 ՄԱՅԻՍՆարայի եղջերուներից՝ Օսակա

Նախաճաշ և ելք հյուրանոցից։ Փոխադրում Նարա․ եղջերուների այգի, Տոդայ-ջի, Նիգացու-դո, Շորո զանգ և Թամուկեյամա սրբավայր, հուշանվերների փողոց։ Ճապոնական ազգային ճաշը՝ լրացուցիչ, մոտ 25 ԱՄՆ դոլար։ Փոխադրում Օսակա և տեղավորում The OneFive Osaka Shinsekai 3★ հյուրանոցում։

05 ՄԱՅԻՍՕսակա՝ ամրոց և Դոտոնբորի

Նախաճաշ և Օսակայի էքսկուրսիա․ Օսակայի ամրոց և Դոտոնբորի թաղամաս։

06 ՄԱՅԻՍRinku Premium Outlets և մեկնում Դոհա

Նախաճաշ, ելք հյուրանոցից և այցելություն Rinku Premium Outlets։ Տրանսֆեր Կանսայ օդանավակայան։ 17։55՝ թռիչք Օսակա–Դոհա։

07 ՄԱՅԻՍԴոհա՝ ևս մեկ բացահայտում

00։05՝ ժամանում Դոհա։ Տրանսֆեր և տեղավորում Hyatt Regency Oryx Doha 5★ հյուրանոցում։ Նախաճաշ, Դոհայի քաղաքային էքսկուրսիա և տրանսֆեր օդանավակայան։ 20։05՝ մեկնում Դոհայից Երևան։

08 ՄԱՅԻՍՎերադարձ Երևան

00։15՝ ժամանում Երևան մայիսի 8-ին։ Ճամփորդության ավարտ։

Արժեքի մեջ ներառված է

  • Ավիատոմսեր՝ Թբիլիսի–Դոհա–Տոկիո և Օսակա–Դոհա–Երևան
  • Բնակեցում՝ նախաճաշերով․ Տոկիո՝ 5, Կիոտո՝ 3, Օսակա՝ 2, Դոհա՝ 1 գիշեր
  • Երևան–Թբիլիսի տրանսֆեր և ծրագրով նախատեսված բոլոր տրանսֆերները՝ խմբի մասնավոր հարմարավետ տրանսպորտով
  • Տոկիո–Կիոտո Շինկանսեն արագընթաց գնացքի տոմս
  • Ծրագրային էքսկուրսիաներ՝ ռուսախոս լիցենզավորված զբոսավարներով․ Տոկիո, Կամակուրա, Արաշիյամա, Կիոտո, Նարա, Օսակա և Դոհա
  • Ուղեկցում և աջակցություն ամբողջ տուրի ընթացքում
  • Յուրաքանչյուր ավիաթռիչքի համար՝ 1 հատ 25 կգ ուղեբեռ
  • Յուրաքանչյուր ավիաթռիչքի համար՝ 7 կգ ձեռքի ուղեբեռ, 50×37×25 սմ

Լրացուցիչ վճարներ

  • Էքսկուրսիաների մուտքավճարներ՝ մոտ 70 ԱՄՆ դոլար
  • Վիզայի աջակցություն՝ 25 000 դրամ
  • Լրացուցիչ էքսկուրսիաների հասարակական տրանսպորտ և մուտքավճարներ
  • Ազգային ճաշ Նարայում՝ մոտ 25 ԱՄՆ դոլար

Հյուրանոցներ

Տոկիո · 5 գիշեր

Tokyo Kojimachi Tokyu REI Hotel 3★

Կիոտո · 3 գիշեր

Agora Kyoto Shijo 4★

Օսակա · 2 գիշեր

The OneFive Osaka Shinsekai 3★

Դոհա · 1 գիշեր

Hyatt Regency Oryx Doha 5★

Ամրագրում և վճարում

  • Կանխավճար՝ 1 000 € մեկ անձի համար։
  • Մնացորդի վճարման վերջնաժամկետ՝ 25 մարտի 2027։
  • Վճարում գրասենյակում՝ Երևան, Մովսես Խորենացի 15/1, սենյակ 501։
  • Գրասենյակի վճարումները կատարվում են դրամով՝ Բիբլոս բանկի եվրոյի կանխիկ վաճառքի կուրսով։
  • Այլ երկրից միանալու դեպքում տուրի արժեքից հանվում է խմբային ավիատոմսի ամրագրման ֆիքսված գումարը՝ 1 000 €։