Վերջին թարմացումը՝ [21․05․25]
Այս գաղտնիության քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես է
SST ARMENIA ՍՊԸ-ն («Ընկերությունը») հավաքում, օգտագործում և պաշտպանում ֆիզիկական անձանց (այսուհետ՝ «հաճախորդ», «օգտատեր» կամ «սուբյեկտ») անձնական տվյալները՝ ընկերության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու, ինչպես նաև ընկերության կայք այցելելու ընթացքում:
1. Հավաքվող տեղեկատվությունը․
ընկերությունը կարող է հավաքել հետևյալ տեղեկատվությունը.
Անուն, ազգանուն
Կապի տվյալներ՝ հասցե, էլ․ փոստի հասցե, հեռախոսահամար
Անձնագրային և ուղևորության համար անհրաժեշտ փաստաթղթային տվյալներ
Վճարման տվյալներ (մշակվում են ապահով վճարային հարթակների միջոցով)
Ճամփորդության նախընտրություններ, առողջական կամ սննդակարգային հատուկ պահանջներ
Վեբկայքի օգտագործման վերաբերյալ տեխնիկական տվյալներ (օրինակ՝ IP հասցե, cookies և վերլուծական տվյալներ)
2. Տվյալների օգտագործման նպատակները
Հավաքված տվյալները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով՝
Տուրիստական ծառայությունների (ամրագրումներ, ուղևորություններ և այլն) կազմակերպման համար
Հաճախորդների հետ կապի պահպանման և սպասարկման նպատակով
Ծառայությունների որակի բարելավման և անհատականացված առաջարկների ներկայացման համար
Օրենքով նախատեսված հաշվետվությունների և պարտավորությունների կատարման նպատակով
3. Տվյալների փոխանցում երրորդ կողմերինՏվյալները չեն փոխանցվում երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ.
Տվյալները անհրաժեշտ են համագործակցող ծառայություններ մատուցող կազմակերպություններին (օրինակ՝ ավիաընկերություններ, հյուրանոցներ, տրանսպորտային ընկերություններ) ծառայությունների պատշաճ մատուցման համար
Տվյալները փոխանցվում են վճարային համակարգերին՝ ֆինանսական գործարքների իրականացման նպատակով
4. Տվյալների պահպանման ժամկետ․
Տվյալները պահպանվում են այն ժամկետով, որը անհրաժեշտ է տվյալների մշակման նպատակների իրագործման համար կամ օրենքով սահմանված ժամկետում։
5. Տվյալների սուբյեկտների իրավունքները․
Տվյալների սուբյեկտները (հաճախորդները) իրավունք ունեն՝
Ստանալու իրենց վերաբերյալ պահպանվող տվյալների պատճենը
Պահանջելու տվյալների ուղղում կամ հեռացում
Արտահայտելու առարկություն տվյալների մշակման դեմ՝ որոշ դեպքերում
Դիմելու տվյալների պաշտպանության լիազոր մարմնին՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան
Հրաժարվելու մարքեթինգային հաղորդագրություններից
6. Տվյալների անվտանգություն․
Ընկերությունը կիրառում է համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ տվյալների պաշտպանությունն ապահովելու համար՝ անօրինական հասանելիությունից, փոփոխությունից, կորուստից կամ բացահայտումից:
7. Քաղաքականության փոփոխություն․
Ընկերությունը կարող է փոփոխել գաղտնիության քաղաքականության բովանդակությունը՝ ժամանակ առ ժամանակ։ Թարմացված տարբերակը հասանելի կլինի ընկերության կայքում։ Խորհուրդ է տրվում պարբերաբար ծանոթանալ քաղաքականությանը։
8. Կապ․
Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ հարցերի կամ իրավունքների իրականացման նպատակով հնարավոր է կապ հաստատել ընկերության հետ հետևյալ եղանակներով՝
Էլ․ փոստ՝ [info.sstarmenia@gmail.com]Հեռախոս՝ [+37496-028-028]
Հասցե՝ [ք․ Երևան,Մովսես Խորենացի 15/1,501]