Փետրվար 12 / օր 1
18։40 – հավաքագրում Զվարթնոց օդանավակայանում
21։40 – մեկնում Երևանից (տևողությունը մոտ 4 ժ․ 20 ր․)
23։00 – ժամանում Վենեցիա
Գրանցում և գիշերում Four Points by Sheraton Venice Mestre 4* հյուրանոցում
Փետրվար 13 / օր 2
Նախաճաշ հյուրանոցում
Փոխադրում դեպի Վենեցիա հասարակական տրանսպորտով
Տրանսֆեր դեպի Սուրբ Մարկոսի հրապարակ նավակով (հավելյալ վճարով)
Սուրբ Մարկոսի հրապարակը Վենեցիայի սիրտն է։ Միակն է քաղաքում, որին անվանում են piazza։ Այստեղ է գտնվում Սան-Մարկոյի տաճարը, որը հայտնի է իր ոսկյա խճանկարներով և կառուցվել է 18-րդ դարում։ Աչքի ընկնող կառույցներից են նաև՝ Դոժերի պալատը Հառաչանքների կամրջով, Կամպանիլա 99-մետրանոց զանգակատունը (կարելի է բարձրանալ վերելակով)։ Կարնավալների օրերին հրապարակը առավել մարդաշատ է։
Հետիոտնային ճանաչողական էքսկուրսիա Վենեցիայով
Կարնավալային միջոցառումներ (անհրաժեշտ է տաքսի/հասարակական տրանսպորտ)
Ամբողջ քաղաքով անց են կացվում փողոցային ներկայացումներ, համերգներ, հանդերձավորված շքերթներ։ Ծրագիրը փոխվում է ամեն տարի, բայց ավանդական իրադարձությունները պահպանվում են՝լավագույն դիմակի մրցույթ, հրեշտակի թռիչքը զանգակատնից դեպի Սուրբ Մարկոսի հրապարակ, ջրային շքերթ Մեծ ջրանցքով (Canal Grande)։ Միջոցառումների մեծ մասը անվճար են, ուղղակի պետք է ճիշտ ժամին ճիշտ տեղում հայտնվել։
Փետրվար 14 / օր 3
Նախաճաշ հյուրանոցում
Ազատ ժամանակ
Փոխադրում դեպի Վենեցիա հասարակական տրանսպորտով
Զբոսանք Կաննարեջո թաղամասով
Սա Վենեցիայի ամենամեծ և «ամենավենեցիական» թաղամասն է, այստեղ է ապրում Վենեցիայի պոպուլյացիայի մեկ երրորդը։ Գլխավոր փողոց Ստրադա Նովան ձգվում է կայարանից մինչև Ռիելտո, բայց անպայման պետք է զբոսնել նրբանցքներով։ Հրեական գետոյում կան հինգ սինագոգներ 16-17-րդ դարերի և թանգարան։ «Գետո» բառը հենց այստեղ է առաջացել՝ ձուլարանների անվանումներից՝ «getto»։ Այստեղի Մադոննա դելլ’Օրտո եկեղեցում են պահվում Տինտորետտոյի վերջին գործերը։
Երեկոյան կարնավալ (անհրաժեշտ է տաքսի/հասարակական տրանսպորտ)
Մայրամուտից հետո կարնավալը փոփոխվում է՝ ջահերով երթ նեղ փողոցներով, մոմերի ներքո ներկայացումներ պալացոյում, դիմակահանդեսներ պատմական կաֆեներում։ Լուսավորում են Սուրբ Մարկոսի հրապարակը, հանդերձավորված կերպարները ավելի խորհրդավոր են դառնում։ Որոշ բարերում անցկացվում են կարնավալային երեկույթներ՝ մուտքը դիմակներով կամ հանդերձանքներով։
Գիշերում հյուրանոցում
Փետրվար 15 / օր 4
Նախաճաշ հյուրանոցում
09։00 տրանսֆեր դեպի Վերոնա (116 կմ – 1,5 ժ)
11:00 - 13:00 էքսկուրսիա Վերոնայով (2 ժ)
Վերոնան հայտնի է իր ռոմանտիկ մթնոլորտով։ Նրան հայտնի է դարձրել Շեքսպիրը, սակայն քաղաքը կարող է զարմացնել, ոչ միայն Ջուլիետայի պատշգամբով։ Հռոմեական արենան 1-ին դարի, մեծությամբ երրորդ ամֆիթատրոնն է Կոլիզեից հետո․ ամառը այստեղ ցուցադրում են օպերա բաց երկնքի տակ։ Նկարազարդ տներով Էրբեի հրապարակը 15-րդ դարի, չնայած ֆրեսկոները գունաբացվել են, բայց մինչ այսօր պատերին տարբերակվում են դիցաբանական սյուժետները։ Սան-Ձենո բազիլիկան պահպանում է 11-րդ դարի բրոնզե դռներ բիբլիական տեսարաններով։ Միջնադարյան Սկալիգերո կամրջից բացվում է տեսարան դեպի Ադիջե գետը։
Ջուլիետայի տունը
Վերոնա ժամանելիս՝ չի կարելի բաց թողնել ամենահայտնի տեսարժան վայրը։ 13-րդ դարի տունը ժամանակին պատկանել է Դալ Կապպելլո ընտանիքին, այստեղից էլ՝ Կապուլլետի ազգանունը։ Պատշգամբը կառուցել են 1930-ական թվականներին ֆիլմի նկարահանման համար։ Բակում է տեղակայված Ջուլիետայի արձանը, որի աջ կուրծքը իրենց հպումներով փայլեցրել են տուրիստները։ Պատերին բազմաթիվ գրվածքներ են՝ սիրո խոստովանություններով։ Ներսի թանգարանը պատմում է ավանդազրույցի պատմությունը և ցուցադրում է ֆիլմից հանդերձանքներ։
Ճաշ, ազատ ժամանակ
15:30 տրանսֆեր դեպի Բերգամո (115 կմ, 1,5 ժ)
17:00 գրանցում Mercure Bergamo Centro Palazzo Dolci 4* հյուրանոցում
Ազատ ժամանակ
Գիշերում հյուրանոցում
Փետրվար 16 / օր 5
Նախաճաշ հյուրանոցում
08:30 տրանսֆեր դեպի Միլան
09:30 - 11:30 էքսկուրսիա Միլանում
Ազատ ժամանակ
13:30 տրանսֆեր դեպի Սերավալե
15:00 - 19:00 այցելություն Սերավալեի ամենամեծ աութլեթ
Եվրոպայի մեծագույն դիզայներական աութլեթն է, պարունակում է 230 խանութ։ Ոճավորված է լիգուրիական գյուղի նման։ 30-70% զեղչեր լինում են գրեթե ամբողջ տարի, իսկ զեղչաշրջաններին մինչև 90%:
Տրանսֆեր և գիշերում դեպի Գենուա ճանապարհին տրանզիտ հյուրանոց Mercure Genova San Biagio 4*-ում (45 կմ, 50 ր)
Փետրվար 17 / օր 6
Նախաճաշ հյուրանոցում, համարների հանձնում
09:00 տրանսֆեր դեպի Գենուա
09:30 - 11:30 էքսկուրսիա Գենուայով
Ազատ ժամանակ
13:30 տրանսֆեր դեպի Նիս (Ֆրանսիա)
Գրանցում հյուրանոցում
20:30 կարնավալ՝ «Կրակների շքահանդես» (տոմսը վճարվում է հավելյալ)
Գիշերակաց հյուրանոցում ՝ AC Hotel by Marriott Nice
Փետրվար 18 / օր 7
Էքսկուրսիա Նիս քաղաքում
Ազատ ժամանակ
14:30 «Ծաղիկների» շքահանդես (տոմսը վճարվում է հավելյալ)
Կարնավալային միջոցառումներ
Գիշերում հյուրանոցում
Փետրվար 19 / օր 8
Ազատ ժամանակ
16:00 տրանսֆեր դեպի Մանտոն, «Կիտրոնների ֆեստիվալին» մասնակցության համար (գնացքով/քաղաքամերձ էլեկտրական երկաթուղով)
Այցելություն Բիովեի պարտեզներ՝ ցիտրուսային կոմպոզիցիաների ցուցադրությամբ
«Ոսկյա մրգերի» երեկոյան շքահանդես (մուտքավճարը առանձին է)
Վերադարձ Նիս՝ գնացքով
Գիշերակաց հյուրանոցում
Փետրվար 20 / օր 9
Նախաճաշ հյուրանոցում
Ազատ օր
*Կամ
Հավելյալ էքսկուրսիոն ծրագիր Լազուր ափով (Վիլֆրանշ, Villa Ephrussi de Rothschild, ուղևորությունը հասարակական տրանսպորտով)
Գիշերակաց հյուրանոցում
Փետրվար 21 / օր 10
Նախաճաշ հյուրանոցում, համարների ազատում
Կարնավալային միջոցառումներ
Տրանսֆեր դեպի Մարսել
Գրանցում Mercure Marseille Centre Vieux Port Hotel
Գիշերակաց հյուրանոցում
Փետրվար 22 / օր 11
Նախաճաշ հյուրանոցում, համարների ազատում
Մեկնում Մարսելից 13։35
Ժամանում Երևան 02։30