Նոր տարին Թաիլանդում🌴🎆
դեկտեմբերի 30- հունվարի 07, 2024,-2025 թ
Թայլանդ
9 օր
1190
մեկ անձի համար
երկտեղանոց կայուտայում
մեկ անձի համար
երկտեղանոց համար
Թաիլանդում Ամանորը տոնվում է ինչպես արևմտյան շուքով, այնպես էլ ավանդական ջերմությամբ։
🎆 Դեկտեմբերի 31-ին երկինքը լուսավորվում է հսկայական հրավառություններով, փողոցները լցվում են երաժշտությամբ ու տոնական տրամադրությամբ։ Բանգկոկում և լողափերում անցկացվում են շքեղ երեկույթներ ու հաշվարկի րոպեներ։
💦 Իսկ ամենավառ ու յուրօրինակ տոնն է Սոնգկրանը՝ թաիլանդական Նոր տարին (ապրիլի 13–15)։ Այս օրերին քաղաքները վերածվում են ջրային խաղահրապարակի. բոլորը միմյանց ջուր են ցողում՝ մաքրության, բարօրության ու նորի դիմավորման խորհրդով։

Ամանորը Թաիլանդում ոչ միայն տոն է, այլ փորձ՝ վերագտնելու ուրախությունն ու պարզությունը։

Դեկտեմբերի 30 / Օր 1

Հավաքագրում Զվարթնոց օդանավակայանում
12։20 – մեկնում Երևանից (Air Arabia, չվերթի համարը G9245, տևողությունը 2 ժամ
55 րոպե)
15:15 – ժամանում Շարջա
22։20 – մեկնում Շարջայից (Air Arabia, չվերթի համարը G9821, տևողությունը 6 ժամ
35 րոպե)
07:05 – ժամանում Բանգկոկ

Դեկտեմբերի 31 / Օր 2
Տրանսֆեր դեպի Golden Tulip Mandison Suites 4* հյուրանոց
Ուղեբեռների բեռնաթափում հյուրանոցի պահեստային սենյակում
Նախաճաշ-մոտակայքում գտնվող թայլանդական սրճարանում, ծանոթացում խմբի մասնակիցների հետ
14։00 բնակեցում հյուրանոցում
Golden Tulip Mandison Suites 4*
Հարմարավետ և ժամանակակից 4-աստղանի հյուրանոց Բանգկոկի Սուխումվիթ թաղամասում՝ կենտրոնական վայրում, սակայն միևնույն ժամանակ ապահով ու հանգիստ միջավայրում։
Հյուրանոցն առաջարկում է ընդարձակ սենյակներ՝ կահավորված բոլոր անհրաժեշտ հարմարություններով՝ օդորակիչ, մեծ մահճակալ, աշխատանքային սեղան, մինի-բար, սեյֆ և անվճար Wi-Fi։
Հյուրերի համար հասանելի են բացօթյա լողավազանը, արևայրուք ընդունելու տեռասը, ռեստորանը և բար-սրահը։
Նախաճաշը մատուցվում է առատ և բազմազան, իսկ հարմար տեղակայումը թույլ է տալիս արագ հասնել Բանգկոկի հիմնական տեսարժան վայրերին, խանութներին ու տոնավաճառներին։
Աշխատակազմը բարյացակամ է ու պատրաստակամ՝ ապահովելով հյուրասիրություն եվրոպական չափանիշներով։
Ազատ ժամանակ, զբոսանք քաղաքի կենտրոնով
00։00 – ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
(Մշակման ընթացքի մեջ է, հստակ վայրը կհրապարակվի մինչև նոյեմբերի 01)
Նախաճաշ հյուրանոցում

Հունվարի 01 / Օր 3
11։00 – Էքսկուրսիա Բանգկոկի տեսաժան վայրերով
*Բանգկոկ
Բանգկոկը Թաիլանդի քաղաքական, տնտեսական, տուրիստական և մշակութային կենտրոնն է։ Հարավարևելյան Ասիայի կարևորագույն քաղաքներից մեկը՝ 8 միլիոնից
ավելի բնակչությամբ։ Ամեն տարի Բանգկոկ այցելում են միլիոնավոր զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպայից:
*Grand Royal Palace (Մեծ Թագավորական պալատ)
Բանգկոկի Մեծ Թագավորական Պալատը՝ Թաիլանդի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը, հիացնում է իր ճոխ ճարտարապետությամբ ու պատմական նշանակությամբ։ Այստեղ են գտնվում թագավորների նախկին նստավայրերը և Սմարաղե Քրիստոսի տաճարը, որը սրբավայր է բոլոր թաիլանդացիների համար։
*Զմրուխտ Բուդդայի տաճար (Wat Phra Kaew (Temple of the Emerald Buddha)
Բանգկոկի Զմրուխտ Բուդդայի տաճարը՝ Վատ Փրա Քաեոն, համարվում է Թաիլանդի ամենապատվարժան ու սրբագույն վայրերից։ Տաճարի սրտում տեղադրված է փոքրիկ, բայց չափազանց կարևոր սմարաղե Բուդդայի արձանը, որը պաշտպանում է երկիրը և թագավորական ընտանիքը։
*Վատ Ֆո տաճար (Պառկած Բուդդայի տաճար) (Wat Pho)
Վատ Ֆո տաճարը, կամ Պառկած Բուդդայի տաճարը, հայտնի է իր հսկայական ոսկեզօծ Բուդդայի արձանով, որի երկարությունը հասնում է շուրջ 46 մետրի։ Սա Բանգկոկի ամենամեծ և ամենահին բուդդայական տաճարն է: Այստեղ թագադրվեց Ռամա 1-ը, հիմնվեց առաջին բժշկական ինստիտուտը և առաջացավ թայերեն մերսման արվեստը։
*Մեկ ժամ տևողությամբ նավով զբոսանք Բանգկոկի ջրանցքներով
Մենք կտեսնենք թաիլանդական տներ ջրի վրա, գեղեցիկ տաճարներ և մեծ նստած Բուդդան, կկերակրենք ձկներին և կկարողանանք գնել հուշանվերներ:
*Ոսկե Բուդդայի տաճարը (Buddha temple)
Բանգկոկի Ոսկե Բուդդայի տաճարը՝ Վատ Տրայմիթ, տպավորում է այցելուներին իր բացառիկ սրբությամբ՝ այստեղ պահվում է աշխարհի ամենամեծ լիովին ոսկուց
պատրաստված Բուդդայի արձանը։ Այս 5.5 տոննա կշռող արձանը հավատքի և բարեկեցության հնագույն խորհրդանիշ է։
*Չինական թաղամաս (Chinatown)
Բանգկոկի Չինական թաղամասը՝ Յաովարաթ փողոցով, հիացնում է իր գունագեղ շուկաներով, փողոցային ուտեստներով և հարուստ մշակութային մթնոլորտով։ Այստեղ կարելի է զգալ իսկական Ասիայի շունչը՝ համտեսելով չինական խոհանոց, այցելելով տաճարներ և զմայլվելով ավանդական ոսկերչությամբ։
*Երեկոյան նավարկություն Բանգկոկում Չաո Փրայա գետի վրա ընթրիքով և խմիչքով (ըստ ցանկության, 1000 bath, մոտ 30$)
Վերադարձ հյուրանոց
Ազատ ժամանակ
12։00 – Ելք հյուրանոցից

Հունվարի 02 / Օր 4
Տրանսֆեր դեպի Պատտայա (139 կմ / 2ժամ) Բնակեցում Cross Pattaya Pratamnak 5* հյուրանոցում
Ազատ ժամանակ
*Cross Pattaya Pratamnak 5*
Ժամանակակից և շքեղ 5-աստղանի հյուրանոց Պատտայայի Պրաթամնաք էլիտար թաղամասում՝ ընդամենը մի քանի րոպե հեռու ծովափից։ Հյուրանոցը առանձնանում է իր հարմարավետ սենյակներով, յուրահատուկ դիզայնով և խաղաղ միջավայրով։
Սենյակները կահավորված են ժամանակակից ոճով, բոլորն ունեն օդորակիչ, սառնարան, սեյֆ, հեռուստացույց և պատշգամբ։
Հյուրանոցի տանիքում գործում է բացօթյա լողավազան՝ ծովի տեսարանով, ինչպես նաև ֆիթնես սրահ և հանգստի գոտի։
Նախաճաշը մատուցվում է շվեդական սեղանի ձևաչափով՝ տեղական և միջազգային ճաշատեսակներով։
Հարմար տեղակայված լինելով զբոսաշրջային կենտրոններին մոտ, սակայն աղմուկից հեռու՝ այս հյուրանոցը հիանալի տարբերակ է և՛ զվարճալի, և՛ հանգիստ արձակուրդի համար։
Աշխատակազմը ուշադիր է և պատրաստ օգնել ցանկացած հարցում՝ ապահովելով բարձրակարգ սպասարկում։

Հունվարի 03 / Օր 5
Էքսկուրսիա Պատտայաի տեսարժան վայրերով
*Պատտայա
Պատտայան-Թայլանդի ամենահայտնի հանգստյան վայրերից է, որը գրավում է զբոսաշրջիկներին իր արևոտ լողափերով, գունեղ երեկոյան շոուներով, աշխույժ շուկաներով և բազմազան ժամանցային հնարավորություններով։ Այստեղ կարելի է վայելել ծովի խաղաղությունը ցերեկային ժամերին և ընկղմվել քաղաքի եռուն և կենսուրախ մթնոլորտի մեջ գիշերային ժամերին։ Պատտայան հիանալի վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել հանգիստը զվարճանքի և նոր տպավորությունների հետ։
*Վատ Յանսանգվարամ վանական համալիրը (Wat Yansangwararam)
Վատ Յանի վանական համալիրը գտնվում է Պատտայայից մոտ 20 կմ հեռավորության վրա և համարվում է տարածաշրջանի ամենահարգված ու յուրահատուկ բուդդայական սրբավայրերից մեկը։ Այն կառուցվել է 1976 թվականին և գտնվում է թագավորական հովանու ներքո։
Համալիրի տարածքում ներկայացված են տարբեր ճարտարապետական ոճեր՝ թաիլանդական, չինական, հնդկական, ինչպես նաև գեղեցիկ այգիներ, լճեր և բուդդայական արձաններ։ Հատուկ ուշադրության է արժանանում Բուդդայի ոտնահետքի կրկնօրինակը և սրբություններով բարձր սրբավայրը։
Սա պարզապես վանք չէ, այլ հոգևոր կենտրոն, որտեղ կարելի է հանգստանալ, զգալ ներդաշնակություն և ծանոթանալ բուդդայական մշակույթին։
*Բուդդայի բլուր (Wat Phra Yai)
Բուդդայի բլուրը, որը հայտնի է նաև որպես Վաթ Փրա Յայ (Wat Phra Yai), գտնվում է Պատտայայի հարավային հատվածում՝ Պրաթամնակի բլրի վրա։ Սա Պատտայայի ամենահայտնի սրբավայրերից մեկն է՝ իր հսկայական 18 մետրանոց Բուդդայի արձանով, որը տեսանելի է գրեթե ամբողջ քաղաքից։
Բլուր բարձրանալիս այցելուներն անցնում են երկար սանդուղքներով, որոնց եզրերին՝ ոսկեզօծ նագաներ են՝ հնագույն հնդկական օձային էակներ, որոնք համարվում են պաշտպանիչ ոգիներ։ Վերևում բացվում է տեսարան դեպի քաղաք ու ծովը, իսկ տարածքում տեղադրված են նաև Բուդդայի տարբեր դիրքերով արձաններ՝ շաբաթվա օրերի խորհրդանիշերով։
Այս վայրը համարվում է ինչպես զբոսաշրջային, այնպես էլ հոգևոր կենտրոն, որտեղ մարդիկ գալիս են աղոթելու, լուսանկարելու և պարզապես հանգստանալու՝ թայ մշակույթի մթնոլորտում։
*Պատտայայի լողացող շուկա (Pattaya Floating Market)
Պատտայայի լողացող շուկան (Floating Market) բացառիկ վայր է, որտեղ կարելի է զգալ Թաիլանդի ավանդական շունչը՝ շրջելով ջրային ուղիներով։ Շուկան կառուցված է փայտյա պլատֆորմների և նավակների վրա, որոնք սահում են ջրի երեսին։ Այստեղ վաճառվում են ազգային հագուստ, ձեռագործ հուշանվերներ, նկարներ, համեմունքներ, ինչպես նաև տեղական ուտեստներ՝ պատրաստված հենց նավակների վրա։
Շուկայի տարածքում կնստենք փոքրիկ նավակների մեջ և շրջենք ջրուղիներով՝ տեսնելով ամբողջ գունավոր աշխարհը՝ տարբեր անկյուններից։ Կարող եք համտեսել համեղ թաիլանդական ուտեստներ՝ խորոված կաղամար, մանգոյի կպչուն բրինձ, կամ փորձել տապակած բիճուկներ՝ եթե համարձակ եք։
Այս վայրը ոչ միայն գնումների, այլև մշակութային փորձառության հնարավորություն է՝ պարեր, ներկայացումներ և արվեստի ցուցահանդեսներ ամեն քայլափոխի։
Ազատ օր
Հանգիստ ծովի ափին

Հունվարի 04 / Օր 6
Ազատ օր
Հանգիստ ծովի ափին

Հունվարի 05 / Օր 7
Ուղևորություն դեպի Սամետ կղզի (ըստ ցանկության, հավելավճարով, արժեքը կախված է ցանկացողների քանակից)
*Կո Սամետ կղզի (Koh Samet)
Կո Սամետ կղզի (Koh Samet) Թաիլանդի հարավ-արևելքում գտնվող գեղատեսիլ կղզի է, որը տեղակայված է Սիամի ծոցի տարածքում:
Կո Սամետը հայտնի է իր փափուկ սպիտակ ավազով և բյուրեղյա մաքուր ջրերով լողափերով, որոնք հիանալի են հանգիստ լողանալու և արևայրուք ստանալու համար։
Կղզին ունենում է մեղմ արևադարձային կլիմա՝ հարմար ողջ տարվա ընթացքում այցելության համար։
Կղզին հասանելի է նավակով Բան Փե-ից ընդամենը 30 րոպեում։
Ազատ օր
Հանգիստ ծովի ափին

Հունվարի 06 / Օր 8
Ուղևորություն դեպի Khao Kheow Open Zoo (ըստ ցանկության, հավելավճարով, արժեքը կախված է ցանկացողների քանակից)
*Khao Kheow Open Zoo
(Khao Kheow Open Zoo) Թաիլանդի ամենախոշոր և ամենաբազմազան կենդանաբանական այգիներից մեկն է, որը գտնվում է Չոնբուրի նահանգում՝ ընդամենը 45 կմ հեռավորության վրա Պատթայայից և մոտ 1.5 ժամ ճանապարհ Բանգկոկից։ Այգին ստեղծվել է 1978 թվականին և զբաղեցնում է ավելի քան 800 հեկտար տարածք՝ դառնալով եզակի վայր, որտեղ կենդանիները ապրում են հնարավորինս բնական միջավայրին մոտեցված պայմաններում։
Ի՞նչն է առանձնահատուկ Khao Kheow Open Zoo-ում․
Բաց տարածքներ և բնական միջավայրեր
Այստեղ կենդանիները փակ վանդակների փոխարեն ապրում են բաց և ընդարձակ տարածքներում, ինչը հնարավորություն է տալիս այցելուներին տեսնել նրանց բնական վարքագիծը՝ առանց արհեստական պատնեշների։
Աֆրիկյան սավաննայի գոտի
Այս տարածքում դուք կտեսնեք ընձուղտներ, ռնգեղջյուրներ, զեբրեր, կոճղավորներ և այլ կենդանիներ՝ քայլող արևադարձային դաշտերում, ինչպես իրական սավաննայում։
Թռչունների մեծ ավիարիում
Այստեղ այցելուները քայլում են բաց տարածքում, որտեղ շուրջ 80 տեսակի էկզոտիկ թռչուններ ազատ թռչում են ջրվեժների և բուսականության ֆոնին։
Վայրի կատուների պարկ
Շուրջ 48 տեսակի վայրի կատուներ, ներառյալ վագրեր, ընձառյուծներ և առյուծներ՝ առանձնացված թեմատիկ գոտիներում։
Վաղ ելք հյուրանոցից

Հունվարի 07 / Օր 9
Տեղափոխում Բանգկոկի օդանավակայան (125 կմ)
07։55 – մեկնում Բանգկոկից (Air Arabia, չվերթի համարը G9822, տևողությունը 6 ժամ
25 րոպե)
11։50 – ժամանում Շարջա
14։00 – մեկնում Շարջայից (Air Arabia, չվերթի համարը G9244, տևողությունը 2 ժամ
55 րոպե)
17։15 – ժամանում Երևան
Բանգկոկի տեսարժան վայրեր
Grand Royal Palace (Մեծ Թագավորական պալատ)
Զմրուխտ Բուդդայի տաճար (Wat Phra Kaew (Temple of the Emerald Buddha))
Վատ Ֆո տաճար (Պառկած Բուդդայի տաճար) (Wat Pho)
Մեկ ժամ տևողությամբ նավով զբոսանք Բանգկոկի ջրանցքներով
Ոսկե Բուդդայի տաճարը (Buddha temple)
Չինական թաղամաս (Chinatown)
Երեկոյան նավարկություն Բանգկոկում Չաո Փրայա գետի վրա ընթրիքով և խմիչքով (ըստ ցանկության, 1000 bath, մոտ 30$)
Պատտայա հանգստյան գոտի
Վատ Յանսանգվարամ վանական համալիրը (Wat Yansangwararam)
Բուդդայի բլուր (Wat Phra Yai)
Պատտայայի լողացող շուկա (Pattaya Floating Market)
Կո Սամետ կղզի (Koh Samet)
Khao Kheow Open Zoo

 Golden Tulip Mandison Suites 4*
 Cross Pattaya Pratamnak 5*
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ
Մեկ անձի արժեքը երկտեղանոց բնակեցման դեպքում (Double / Twin) - 1190€
Մեկ անձի արժեքը մեկտեղանոց բնակեցման դեպքում - 1790€
ԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ Է.

✅ Բնակեցում Բանգկոկի Golden Tulip Mandison Suites 4* հյուրանոցում (2 գիշեր, սնունդը` նախաճաշ)
✅ Բնակեցում Պատտայայի Cross Pattaya Pratamnak 5* հյուրանոցում (5 գիշեր, սնունդը` նախաճաշ)
✅ Ամանորյա տոնակատարություն (մանրամասները շուտով)
✅ Բոլոր տրանսֆերները ըստ ծրագրի մեր անձնական մեքենաներով
✅ Բոլոր էքսկուրսիաները ըստ ծրագրի ռուսախոս լիցենզավորված գիդերի հետ
• Բանգկոկ
• Պատտայա
✅ Ուղեկցում և աջակցում ամբողջ տուրի ընթացքում
ԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ.
Ավիատոմսեր Երևան - Շարժա - Բանգկոկ, Բանգկոկ - Շարժա - Երևան (խմբային ամրագրում) –700€
Ներառում է ուղեբեռ 20 կգ և ձեռքի ուղեբեռ 7 կգ (55*36*20 սմ)
* Վիզայի արժեքը – 2200 bath (մոտ 65$) (վճարվում է օդանավակայանում)
*Մուտքավճարներ էքսկուրսիաների ժամանակ (ըստ ցանկության)
- Grand Royal Palace (Մեծ Թագավորական պալատ) - 500 bath (մոտ 15$)
- Վատ Ֆո տաճար (Պառկած Բուդդայի տաճար) (Wat Pho) - 300 bath (մոտ 9$)
- Ոսկե Բուդդայի տաճարը (Buddha temple) - 100 bath (մոտ 3$)
- Երեկոյան նավարկություն Բանգկոկում Չաո Փրայա գետի վրա ընթրիքով և խմիչքով - 1000 bath (մոտ 30$)
- Պատտայայի լողացող շուկա (Pattaya Floating Market) – 400 bath (մոտ 12$)
* Բժշկական ապահովագրություն – 3400 դրամ (մինչև 65 տարեկան)
*Հավելյալ էքսկուրսիաները Հունվարի 05 և 06 ներառված չեն, արժեքը կհաշվարկվի ցանկացողների քանակից)

Առաջին վճարը 1 անձի համար կազմում է 800€
Մնացորդը պետք է վճարվի մինչև 30.11.2024
Վճարումը կարող եք կատարել՝ ք.Երևան, Մովսես Խորենացու 15/1 հասցեում գտնվող մեր գրասենյակում (501).
Բոլոր վճարումները կատարվում են դրամով՝ ՀՀ ԿԲ վերջին հրապարակված փոխարժեքով
Կոնտակտային հեռախոսահամար՝
+ 374 96 028 028 գրասենյակ

Մաղթում ենք հաճելի ճամփորդություն SST Armenia տուրօպերատորի հետ

Կոնտակտային հեռախոսահամար՝

+ 374 96 028 028

Մաղթում ենք հաճելի ճամփորդություն SST Armenia տուրօպերատորի հետ:

տուրեր
Ընթացիկ

մեր մասին
Մեր մասին
Կարծիքներ
Կոնտակտներ
հետադարձ կապ
© 2025 SST ARMENIA
Բաժանորդագրվեք մեր էջին
Made on
Tilda