13 հոկտեմբեր/օր1
Տրանսֆեր դեպի Թբիլիսիի օդանավակայան
21:35 - Թռիչք Թբիլիսից դեպի Դոհա (չվերթ № QR254 –թռիչքի մոտավոր տևողությունը՝ 3 ժամ 10 րոպե)
23:45 - Ժամանում Դոհա
14 հոկտեմբեր/օր 2
02:15 - Թռիչք Դոհայից դեպի Շանհայ (չվերթ № QR870 –թռիչքի մոտավոր տևողությունը 9 ժամ 5 րոպե)
16:20 - Ժամանում Շանհայ
Տրանսֆեր Շանհայի օդանավակայանից՝ դեպի հյուրանոց
Տեղավորում հյուրանոցում-Golden Tulip New Asia Hotel The Bund Shanghai, 4*
(Հասցե՝ 422 Tiantong Rd, Luxun Park, Hongkou District, Shanghai, Չինաստան, 200085)
15 հոկտեմբեր/օր 3
10:00 էքսկուրսիա Շանհայի տեսարժան վայրերով
Նեֆրիտե Բուդդայի տաճար (Jade Buddha Temple)
Նեֆրիտե Բուդդայի տաճարը բուդդայական տաճար է՝ Շանհայում։ Ինչպես շատ ժամանակակից չինական տաճարներ, այս տաճարն էլ համատեղում է Մահայանայի բուդդիզմի երկու դպրոցները՝ Մաքուր Երկրի և Չանի ուղղությունները։ Տաճարը հիմնադրվել է 1882 թվականին։ Այստեղ տեղադրվել են երկու նեֆրիտե Բուդդայի արձաններ, որոնք ծովով բերվել են Բիրմայից դեպի Շանհայ։ Դրանք են՝ նստած Բուդդայի արձանը (1.95 մետր, 3 տոննա) և պառկած Բուդդայի փոքր արձանը։
Յույուան այգի (Yu Yuan Park)
Յույուանի այգին Շանհայում Չինաստանի դասական մասնավոր այգիներից է։ Այն գտնվում է Նանշիի հին քաղաքի սրտում։ Նրա անունը թարգմանվում է որպես «Ուրախության այգի» կամ «Խաղաղ հանգստի այգի»։ Այսօր այն իսկապես մի հյուրընկալ ու հանդարտ վայր է՝ ժամանակակից ու աշխույժ մեգապոլիսի սրտում։
Շանհայի աշտարակ (Shanghai Tower)
Շանհայի աշտարակը ամենաբարձր շինությունն է, որը գտնվում է Շանհայի Պուդուն շրջանում։ Այն ունի 632 մետր բարձրություն և շուրջ 380,000 քմ ընդհանուր մակերես։ Շենքի կողքին են գտնվում Ցզին Մաո աշտարակը և Շանհայի Համաշխարհային Ֆինանսական Կենտրոնը։ 2015 թվականին կառուցման ավարտից հետո այն դարձավ ամենաբարձր շինությունը Շանհայում և Չինաստանում, նաև Արևելյան Ասիայիում։ Աշխարհում այն զբաղեցնում է երկրորդ տեղը, որպես ամենաբարձր շենք և երրորդ տեղը՝ որպես ամենաբարձր ինքնուրույն կանգնող կառույց Դուբայի Բուրջ Խալիֆայից (828 մ) և Տոկիոյի «Skytree» հեռուստաաշտարակից (634 մ) հետո։
Վայտանի պողոտա (The Bund)
Վայտանի պողոտան Շանհայում (Չինաստան) Սուն Յաթսենի փողոցի մի հատվածն է։ Այն գտնվում է նախկին միջազգային բնակավայրի սահմաններում՝ Հուանպու գետի երկայնքով, Հուանպու շրջանի արևելյան մասում։ «Վայտան» անվան տակ սովորաբար հասկանում են նաև այս փողոցի երկայնքով գտնվող շենքերն ու նավահանգիստները, ինչպես նաև հարակից տարածքները։ Գետի մյուս ափին, Վայտանի դիմաց, գտնվում է Շանհայի նոր գործարար թաղամասը՝ Պուդունը։
16 հոկտեմբեր/օր 4
12:00 ելք հյուրանոցից
Ազատ ժամանակ
14:30 տեղափոխում դեպի օդանավակայան
18:05 թռիչք Շանհայից (Չինաստան) դեպի Բուսան (Հարավային Կորեա)
20:55 ժամանում Բուսան
Տրանսֆեր և տեղավորում Griffinbay Hotel 3* հյուրանոցում
(Հասցե՝ 6 Jagalchi-ro 59beon-gil, Jung-gu, Busan, Հարավային Կորեա)
Ազատ ժամանակ
17 հոկտեմբեր/օր 5
10:00 Էքսկուրսիա Բուսանի տեսարժան վայրերով
Բուդդայական տաճար Հեդոն Յոնգունսա (Haedong Yonggungsa Temple)
Հեդոն Յոնգունսան բուդդայական տաճար է, որը գտնվում է Կորեայի Բուսան քաղաքի Կիջան շրջանում։ Այն համարվում է կորեական բուդդիզմի «Չոգե» ուղղության հայտնի վանքերից մեկը։Տաճարը կառուցվել է Կորյո դինաստիայի վերջում Նաոնի վանականի կողմից և սկզբում կոչվել է «Պոմունսա»։ Ճապոնական ներխուժումների ժամանակ այն այրվել է, իսկ պատերազմից հետո վանական Ունգանը սկսել է տաճարի վերականգնումն ու ընդլայնումը։ 1974 թվականին վանական Չոնամը երազում տեսել է, թե ինչպես Ավալոկիտեշվարան երկինք է բարձրանում վիշապի հետ, և այդ տեսիլքից հետո վանքի անունը փոխվել է՝ դառնալով «Հեդոն Յոնգունսա»։
Oryukdo Skywalk
Հեունդե ծովափ
Կամչխոն գյուղ
Կամչխոն մշակութային գյուղը գտնվում է Հարավային Կորեայի Բուսան քաղաքի Սախա-գու շրջանի Կամչխոն-դոն թաղամասում։ Նախկինում այն կոչվում էր «Թհեգիկտո գյուղ»։ Այժմ համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։
Այս տարածքը բազմաթիվ տասնամյակներ եղել է աղքատ և չբարեկարգ թաղամաս, սակայն 2009 թվականին Բուսանի արվեստագետները և թաղամասի բնակիչները, Բուսանի քաղաքապետարանի և երկրի մշակույթի նախարարության աջակցությամբ, իրականացրեցին «Արվեստի թաղամասի նախագիծ», որի արդյունքում ստեղծվեց Կամչխոն մշակութային գյուղը։ Թաղամասի առանձնահատկությունն այն է, որ տները շատ խիտ են կառուցված միմյանց մոտ, և յուրաքանչյուր տուն ներկված է տարբեր գույներով։Բազմաթիվ տների պատեր զարդարված են նկարներով, իսկ ներսում առկա են քանդակներ, որոնց հեղինակները Բուսանի արվեստագետներն ու քանդակագործներն են։ Թաղամասում տները չափազանց խիտ են կառուցված, ուստի փողոցները շատ նեղ են, իսկ բակի փոխարեն օգտագործվում են տանիքները։
Ծովամթերքի շուկա Բուսանում
Ազատ ժամանակ
18 հոկտեմբեր/օր 6
12:00 ելք հյուրանոցից և տրանսֆեր դեպի Բուսանի կայարան
12:16 գնացք – Բուսան – Սեուլ
14:52 ժամանում Սեուլ
Տրանսֆեր և տեղավորում Travelodge Dongdaemun Seoul 4* հյուրանոցում
(Հասցե՝ 359 Dongho-ro, Jung District, Սեուլ, Հարավային Կորեա)
Շրջայց Սեուլում
Ազատ ժամանակ
19 հոկտեմբեր/օր 7
Չհանդոկկուն պալատ (Changdeokgung Palace)
Չհանդոկկուն պալատը կառուցվել է 1405 թվականին։ Այն Կյոնբոկկուն պալատից հետո երկրորդ թագավորական պալատն է։ Գտնվելով Կյոնբոկկունից արևելք՝ Չհանդոկկունը նաև կոչվում է Տոնգվոլ (Արևելյան պալատ)։ Պալատն իր մեջ ներառում է հասարակական պավիլիոններ, պաշտոնական հանդիպումների պավիլիոններ, թագավորի բնակարանը և Հուուոն (Huwon) գաղտնի այգին։ Այն միակ պալատն է, որն ամբողջությամբ պահպանել է Չոսոն դինաստիայի ճարտարապետական ոճը։
Պուքչհոն ազգային գյուղ
Պուքչհոնը Սեուլի հին շրջաններից մեկն է, որը պահպանվել է մին օրս։ Չոսոն դինաստիայի ժամանակ այս ավանդական տները՝ տանիքներով, պատկանում էին կորեական ազնվականությանը՝ «յանբաններին»։ Պուքչհոնի ավանդական հանոկ տներով գյուղը գտնվում է Կյոնբոկկուն և Չհանդոկկուն պալատների և թագավորական Չոնմյո դամբարանի հարևանությամբ։ Այն այստեղ է հայտնվել Սեուլի հիմնադրման հետ միաժամանակ՝ ավելի քան վեց դար առաջ։
Ինսադոն
Ինսադոնը գտնվում է քաղաքի կենտրոնում և պահպանել է Կորեայի հին ավանդությունները, ունի հատուկ նշանակություն։ Ինսադոն փողոցը լայն զբոսաշրջային ճանապարհ է, որի երկու կողմերում կան բազմաթիվ փողոցներ։ Այդ փողոցներում գտնվում են ցուցասրահներ, ավանդական ռեստորաններ, թեյատներ և սրճարաններ։ Ինսադոնում գտնվող հուշանվերների խանութները շատ հայտնի են ցանկացած տարիքի մարդկանց շրջանում, քանի որ յուրաքանչյուր խանութ յուրահատուկ է իր առաջարկներով։
Բուդդայական Չոգեսա տաճար
Չոգեսա տաճարը գտնվում է Սեուլ քաղաքի կենտրոնում և համարվում է կորեական Դզեն-բուդդիզմի սիրտը։ Չոգեսա տաճար հասնելը հեշտ է՝ պարզապես պետք է Չոննո փողոցով քայլել դեպի «Անգուկ» մետրոյի կայարան։ Ձեզ առաջինը կհանդիպեն հսկա հին ծառերը, որոնք աճում են տաճարի տարածքում։ Տաճարի գլխավոր շենքի՝ Թեունջոն, դիմաց աճում են ճապոնական սոֆորա և սպիտակ սոճի, որոնց մոտ 500 տարեկան են։ Սոֆորայի բարձրությունը 26 մետր է, այն տալիս է մեծ ստվեր և դարձնում տաճարը շատ գեղեցիկ։
Սեուլի աշտարակ) (N-Seoul Tower)
Ազատ ժամանակ
20 հոկտեմբեր/օր 8
Ազատ ժամանակ՝Սեուլում
Լրացուցիչ էքսկուրսիա՝Սեուլում
Կյոնբոկկուն պալատ (Gyeongbokgung Palace)
Կյոնբոկկուն պալատը կառուցվել է 1395 թվականին, գտնվում է մի փոքր հյուսիս՝ «Արևելյան պալատից» (Չհանդոկկուն) և «Արևմտյան պալատից» (Կյոնհիգուն), այդ պատճառով այն երբեմն անվանում են նաև «Հյուսիսային պալատ»։ Սեուլի հինգ պալատներից Կյոնբոկկունը համարվում է ամենամեծը և աչքի է ընկնում իր գեղեցկությամբ ու հարուստ պատմությամբ։
Պալատը լուրջ վնասներ է կրել և գրեթե ամբողջությամբ ավերվել է Իմջինի պատերազմի ժամանակ (1592–1598 թթ.)։ Սակայն Լի դինաստիայի թագավոր Կոջոնի օրոք (1852–1919 թթ.),այն վերակառուցվել է Հյունսոն Թևոնգունի ղեկավարությամբ։
Ինսադոն մշակութային փողոց
Ինսադոնը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, պահպանելով Կորեայի հնագույն ավանդույթները, ունի առանձնահատուկ արժեք։ Ինսադոն փողոցը լայն զբոսաշրջային տարածք է, որի երկու կողմերում ձգվում են բազմաթիվ նեղ փողոցներ։ Այդ նրբանցքներում տեղակայված են արվեստի պատկերասրահներ, ավանդական ռեստորաններ, թեյատներ և սրճարաններ։
Ինսադոնի հուշանվերների խանութները մեծ ժողովրդականություն են վայելում ցանկացած տարիքի այցելուների շրջանում, քանի որ յուրաքանչյուր խանութ առանձնանում է իր յուրահատուկ տեսքով և մթնոլորտով։
Չխոնգե հրապարակ և Սեջոն փողոց
Չխոնգե հրապարակը գտնվում է Սեջոննո փողոցի սկզբնամասում ։2005 թվականին, Չխոնգեչխո առվակի վերականգնման հատուկ ծրագրի արդյունքում, ջրանցքը վերակառուցվեց և դարձավ Սեուլի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։
Գունեղ շատրվաններով, լուսավորված կամուրջներով և պատկերազարդ այս առվակը մեծ սեր է վայելում թե՛ քաղաքի բնակիչների, և թե՛ զբոսաշրջիկների շրջանում։ Չխոնգեչխոնը համարվում է Սեուլի լավագույն վայրերից մեկը զբոսանքների և ժամանցի համար։
Վերադարձ հյուրանոց
21 հոկտեմբեր/օր 9
Ազատ օր Սեուլում
Լրացուցիչ էքսկուրսիա Սեուլում
Հոնգդե գնումների փողոց (Hongdae Shopping Street)
Hongdae Shopping Street
Trickeye Museum Seoul
Մյոնդոն առևտրային թաղամաս (Myeongdong)
22 հոկտեմբեր/օր 10
Ելք հյուրանոցից (տուրի ամրագրման ժամանակ կարող եք հավելավճարով ամրագրել ուշ ելք)
Ազատ օր Սեուլում
Լրացուցիչ էքսկուրսիա Սեուլում
Lotte World Tower and Mall
SEOUL SKY Lotte Museum of Art
Lotte World
23 հոկտեմբեր/օր 11
01:20 ելք Սեուլից, թռիչք դեպի Դոհա (ռեյս № QR859 –թռիչքի տևողությունը՝ 10 ժամ 10 րոպե)
05:30 -ժամանում Դոհա
Հավելավճարով կարող եք ամրագրել հյուրանոց Դոհայում
Տրանսֆեր դեպի օդանավակայան
20:30 ելք Դոհայից,թռիչք դեպի Երևան (ռեյս № QR285 –թռիչքի տևողությունը՝ 3 ժամ) 00:25 ժամանում Երևան