Հունաստան,Մալթա,Իտալիա🏛️🏰🍕
Սեպտեմբերի 26- հոկտեմբերի 2, 2025 թ
Հունաստան,Մալթա,Իտալիա
7 օր
1290
մեկ անձի համար
երկտեղանոց կայուտայում
մեկ անձի համար
երկտեղանոց համար

Հունաստանը – Եվրոպայի ամենահին պետություններից է։ Միջնադարում եղել է Բյուզանդական կայսրության մաս, իսկ հետո՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ շուրջ 400 տարի։ Անկախություն է հռչակել 1821 թվականին սկսված հեղափոխությունից հետո։ 20-րդ դարում մասնակցել է երկու համաշխարհային պատերազմներին և 1981-ին միացել է Եվրամիությանը։


Մալթա – փոքր կղզի՝ հսկայական հոգով Պատկերացրու մի քարքարոտ կղզի Միջերկրականում, որտեղ պատմությունը գրված է յուրաքանչյուր պատի վրա։ Մալթայում ասպետները կառուցում էին անառիկ ամրոցներ, որոնց դիմաց նույնիսկ Օսմանյան կայսրությունը կանգ առավ։ 1565-ին, երբ աշխարհը սպասում էր կործանումին, մի բուռ ասպետներ դիմադրեցին հսկա բանակին՝ վերածելով պաշարումը լեգենդի։ Հետագայում բրիտանացիներն այստեղ ռազմաբազա կառուցեցին, իսկ Երկրորդ աշխարհամարտում Մալթան դիպավ աշխարհի ուշադրության կենտրոն՝ դառնալով «անպարտ կղզին»։ Այդ քաջության համար նրան պարգևատրվեց Ջորջի Խաչով։ Այսօր Մալթան՝ փոքր, բայց հպարտ, մնում է պատմության լուռ վկա։


Իտալիա – կայսրություններից մինչև Վերածնունդ Իտալիան նման է մեծ բեմի, որտեղ ամեն անկյուն մի պատմություն է։ Մի ժամանակ Հռոմը ղեկավարում էր կես աշխարհը՝ կառուցելով ճանապարհներ, օրենքներ ու կայսրություններ։ Երբ կայսրությունը անկում ապրեց, Իտալիան դարձավ արվեստի թագավորություն։ Ֆլորենցիայում մարդիկ վերագտնում էին գեղեցիկը՝ նկարելով ՄՈՆԱ ԼԻԶԱ, քանդակելով Դավթի արձանը։ 19-րդ դարում Գարիբալդին, կարմիր վերնաշապիկով, միավորեց ցաքուցրիվ Իտալիան։ Իսկ հետո՝ պատերազմի խավարից հետո, իտալացիները նորից ստեղծեցին մի երկիր, որտեղ պիցցան համն ունի մայրաքաղաքի, իսկ երաժշտությունը՝ Վերդիի հոգին։

Սեպտեմբերի 26/օր 1
Հանդիպում Զվարթնոց օդանավակայանում
03:45 – մեկնում Երևանից (մոտ 3 ժամ)
05:45 - Ժամանում Աթենք

*Էքսկուրսիա Աթենքի տեսարժան վայրերով 🚌🚌

Աթենքը Հունաստանի մայրաքաղաքն է և պատմական Ատտիկա շրջանի կենտրոնը։ Այն երկրի ամենամեծ քաղաքն է, նրա տնտեսականև մշակութային կենտրոնը։Աթենքը հին հունական ամենանշանակալի քաղաք-պետություններից է և արևմտյան քաղաքակրթության խորհրդանիշը։ Սա այն քաղաքն է, որը շատերը համարում են եվրոպականմշակույթի և գիտությանօրրան։ Այստեղ են ապրել և ստեղծագործել Սոկրատը, Պլատոնը, Արիստոտելը, Սոֆոկլեսը, Եվրիպիդեսը։ Քաղաքը ստացել է իր անունը իմաստության աստվածուհի Աթենասի պատվին և հայտնիէ իր Ակրոպոլիսով, որը հին Հունաստանի ժամանակների ամենահիասքանչ ավերակներից մեկն է՝ զարմանահրաշ հնագիտական արտեֆակտներով։
Աթենքի ամենահայտնի տեսարժան վայրը սուրբ բլուրն է՝ Ակրոպոլիսը։ Այստեղ գտնվում են զարմանահրաշ հնադարյան տաճարների ավերակներ, որոնք խորհրդանշում են հույն քաղաքակրթության ծաղկումը։
13:00 Տրանսֆեր դեպի Աթենքի նավահանգիստ (Պիրեա)
Բնակեցում Costa Fortuna հանրանավի վրա
Կրուիզի երթուղի՝ Աթենք (Պիրեյ) – մեկ օր ծովում – Վալետա (Մալթա) – Պալերմո (Սիցիլիայի կղզի)
Հռոմ
Ծանոթացում հանրանավին խմբի ղեկավարի հետ
17:00 – հանրանավի մեկնում Աթենքից (Պիրեյ) նավահանգստից
Ազատ ժամանակ

*Costa Fortuna 🚢🚢
Costa Fortuna —այն իտալական Costa Cruises ընկերության նավերից մեկն է,որը համարվում է բավականին հայտնի և հարմարավետ հանրանավ։ Նավը սկսեց իր գործունեությունը 2003 թվականին և առայժմ շարունակում է ծառայել որպես լավագույն ընտրություններից մեկը ծովային զբոսանքների համար։
Costa Fortuna-ն առանձնանում է իր շքեղ դիզայնով, որը ոգեշնչված է հայտնի նավերի դիզայնից, որոնք գործում էին դարասկզբին։ Նավի ինտերիերը լիովին պատկանում է բարձրակարգ ռեստորանների, լոգարանների, ուստի հյուրերը կարող են վայելել շքեղ պայմաններ՝ բոլոր հարմարություններով։ Լայներում կա բազմաթիվ ռեստորաններ, բարեր, սպա, բրենդային խանութներ, դահլիճներ և էլեգանտ սենյակներ։
Ստորև որոշ առանձնահատկություններ.
-Նավը կարող է ընդունել ավելի քան 2,600 ուղևոր և ունի ավելի քան 1,000 անձնակազմի անդամ։
-Ունի գեղեցիկ միջավայր, տեղակայված է տարբեր բարձրակարգ սենյակներում՝ բացարձակ հարմարություններով։
-Մասշտաբի համաձայն՝ունի գեղեցիկ սրճարաններ, խանութներ, լողավազաններ ու գիշերային ակումբներ։
Նավի վերջին վերանորոգման ամսաթիվը՝ 2018 թվականի դեկտեմբեր։

Սեպտեմբերի 27/օր 2
Օր ծովում
Հանգիստ հանրանավի վրա
Ազատ օր

Սեպտեմբերի 28/օր 3

07:00 – հանրանավի ժամանումը Վալետայի նավահանգիստ (Մալթա) 08:00 –ելք հանրանավից

*Էքսկուրսիա Վալետայի տեսարժան վայրերով 🚌🚌
Վալետա՝ Մալթայի մայրաքաղաքը, հիմնադրվել է 1566 թվականին և հանդիսանում է երկրի պատմական և մշակութային կենտրոնը։ Վալետայի բնակչությունը մոտ 6,000 մարդ է, սակայն այն հանդիսանում է Մալթայի պետական կենտրոնը՝ կառավարական, իրավական ու մշակութային հաստատություններով։ Քաղաքը հայտնի էիր գեղեցիկ ճարտարապետությամբ, պատմական շինություններով և հնագույնամրոցներով։ Վալետան ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ իր պատմական նշանակության շնորհիվ։
Վալետան՝ Մալթայի Հանրապետության մայրաքաղաքը, վեհաշուք հին քաղաք է ուղիղ փողոցներով և սանդուղքներով, որոնք իջնում են դեպի կենտրոն։ Քաղաքը բոլոր կողմերից շրջապատված է հսկայական ամրոցապատերով, որոնցից բացվում են աներևակայելի գեղատեսիլ տեսարաններ։
Վալետան ոչ միայն լի է ճարտարապետական հուշարձաններով, այլև ինքը՝ քաղաքը, պատմական հուշարձան է։ Նրա գրեթե յուրաքանչյուր տուն պատմական նշանակություն ունի և ընդգրկված է զբոսաշրջային ուղեցույցներում։ Վալետտայում քիչ թվով ժամանակակից շինություններ կան, իսկ մեծ մասը կառուցվելէ մի քանի դար առաջ։ Այստեղ բառացիորեն յուրաքանչյուր քայլին հանդիպում ես ամրոցների, տաճարների, թանգարանների, ինչպես նաև բազմաթիվխանութների և սրճարանների։
Վալետտայի Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարը, որը հայտնի է նաև որպես Սենտ Ջոն, Մալթայի գլխավոր տեսարժան վայրերից է։ Այս վեհաշուք տաճարը, որը գտնվում է Մալթայիմայրաքաղաքի սրտում, կառուցվել է ենթադրաբար 1575-1578 թվականներին՝ մեծմագիստրոս Ժան դե լաԿասիերի հրամանով։ Շինության նախագիծը կազմել է Մալթայի Ուխտի ռազմական ինժեներ և գլխավոր ճարտարապետ Ջիրոլամո Կասարը։
Երբևէ Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարը եղել է Հովհաննավոր ասպետների գլխավոր հավաքատեղին, իսկ հետագայում ծառայել է որպես նրանց դամբարան։Գունազարդ մարմարե սալերի տակ, որոնք ներդրվածեն հատակի մեջ, գտնվում են 380 ասպետների և մեծ մագիստրոսների դամբարաններ, այդ թվում՝տաճարի հիմնադրինը։ Տաճարի ներքին բակում կա ևս 265 Մալթայի պաշտպանների գերեզմաններ, ովքեր զոհվել են Մեծ պաշարման ժամանակ։.
15:00 – վերադարձ Հանրանավ
16:00 – հանրանավի մեկնումը Վալետայի նավահանգստից
Ազատ ժամանակ

Սեպտեմբերի 29/օր 4

09:00 – հանրանավի ժամանումը Պալերմոյի նավահանգիստ (Սիցիլիայի կղզի) 10:00 – ելք հանրանավից
*Էքսկուրսիա Պալերմոյի տեսարժան վայրերով 🚌🚌
Պալերմոն իտալական նավահանգստային քաղաք է Սիցիլիա կղզու ափին,որը գտնվում է Միջերկրական ծովի կենտրոնում։ Պալերմոյի պատմության մեջ իրենց հետքը թողել են գրեթե բոլոր ազգերը,որոնք բնակվել են Միջերկրական ծովի ափերին - փյունիկեցիներ,հույներ,հռոմեացիներ,սարակինոսներ, բյուզանդացիներ,նորմաններ, իսպանացիներ և ուրիշներ։ Ազգերի, մշակույթների և ոճերի խառնուրդը անդրադարձել է նաև քաղաքի արտաքինտեսքի վրա․ նրա ճարտարապետությունը լի է անսպասելիհակադրություններով։ Իսկ տաք հարավային կլիման,կրակոտ սիցիլիացիների սովորությունները և աշխույժ նավահանգստային կյանքը Պալերմոյի մթնոլորտին հատուկ գույներ են հաղորդում։
*Մասիմո թատրոն
*Քվատրո Կանտի հրապարակ
*Մայր Տաճար
*Պրետորիայի հրապարակ
*Լա Մարտորանա եկեղեցի
16:00 – վերադարձ հանրանավ
17:00 – մեկնում Պալերմոյի նավահանգստից
Ազատ ժամանակ

Սեպտեմբերի 30/օր 5

08:30 – հանրանավի ժամանումը Հռոմ (Չիվիտավեկկիա նավահանգիստ)
10:00 –ելք հանրանավից ուղեբեռներով
Տրանսֆեր դեպի Հռոմ(մոտ 1 ժամ 30 րոպե)
*Էքսկուրսիա Հռոմի տեսարժան վայրերով 🚌🚌
Հռոմ՝ Իտալիայի մայրաքաղաքը, համաշխարհային պատմության և մշակույթի կենտրոններից մեկն է։ Այն հայտնի է իր հնագույն պատմությամբ, որ սկսվում է դեռևս հռոմեական ժամանակներից։ Հռոմը հայտնի է իր բացառիկ հուշարձաններով, այդ թվում՝ Հռոմի Կոլիզեում, Պանթեոն, Վատիկան քաղաք՝ Սուրբ Պետրոսի տաճարով և Ֆորումներով։ Քաղաքը նաև համաշխարհային արվեստի կենտրոն է, որտեղ գտնվում են բազմաթիվթանգարաններ և արվեստի գործեր։ Հռոմը հայտնի էիր գեղեցիկ պալատներով, փողոցներով և մշակութային ժառանգությամբ։
*Տրեվի շատրվան
*Պանթեոն
*Հռոմի ֆորում
*Սուրբ Հրեշտակի ամրոց
*Վատիկան
Տրանսֆեր դեպի հյուրանոց
Բնակեցում Hotel Sisto V 3* հյուրանոցում
Ազատ ժամանակ

Հոկտեմբերի 01/օր 6
Ազատ օր
Հավելյալ էքսկուրսիա դեպի Ֆլորենցիա
*Էքսկուրսիա Ֆլորենցիայի տեսարժան վայրերով 🚂🚂
Ֆլորենցիա՝ Իտալիայի Տոսկանա մարզի մայրաքաղաքը, համարվում է Ռենեսանսի մշակութային ու արվեստի կենտրոններից մեկը։ Ֆլորենցիան ունի մեծ պատմություն, և այն հայտնի էիր արվեստի գործերով, ճարտարապետությամբ ու պատմական ժառանգությամբ։ Ֆլորենցիան նաևհայտնի է իր արիստոկրատական պալատներով, գեղեցիկ պուրակներով և ռոմանտիկփողոցներով, որոնք համաշխարհային արվեստի սիրահարների համար մեծ ուշադրություն են գրավում։
*Մայր տաճարի հրապարակ
*Դանթե Ալիգիերիի դարավոր թաղամասը
*Bargello-յի ազգային թանգարան
*Սանտա Կրոչե
*Piazza della Signoria
Վերադարձ Հռոմ
Ազատ ժամանակ


Հոկտեմբերի 02/օր 7

11:00 – ելք հյուրանոցից
Տրանսֆեր Հռոմի օդանավակայան
15:55 – մեկնում Հռոմից (մոտ 3 ժամ 55 րոպե) ✈
21:50 – ժամանում Երևան
Աթենքի տեսարժան վայրեր
Հռոմ
Վալետայի տեսարժան վայրեր
Պալերմոյի տեսարժան վայրեր
Մասիմո թատրոն
Քվատրո Կանտի հրապարակ
Մայր Տաճար
Պրետորիայի հրապարակ
Լա Մարտորանա եկեղեցի
Հռոմի տեսարժան վայրեր
Տրեվի շատրվան
Պանթեոն
Հռոմի ֆորում
Սուրբ Հրեշտակի ամրոց
Վատիկան
Ֆլորենցիայի տեսարժան վայրեր
Դանթե Ալիգիերիի դարավոր թաղամասը
Bargello-յի ազգային թանգարան
Սանտա Կրոչե
Piazza della Signoria
Hotel Sisto V 3*
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ
1 անձի արժեքը երկտեղանոց բնակեցման դեպքում ներքին կայուտայում – 1290 €
1 անձի արժեքը երկտեղանոց բնակեցման դեպքում պատուհանով կայուտայում – 1390 €
1 անձի արժեքը երկտեղանոց բնակեցման դեպքում պատշգամբով կայուտայում – 1490 €
1 անձի արժեքը մեկտեղանոց բնակեցման դեպքում ներքին կայուտայում – 1790 €
1 անձի արժեքը մեկտեղանոց բնակեցման դեպքում պատուհանով կայուտայում – 2090 €
1 անձի արժեքը մեկտեղանոց բնակեցման դեպքում պատշգամբով կայուտայում – 2290 €
Արժեքի մեջ ներառված է․
*  Կրուիզ 5 օր/4 գիշեր 3 անգամյա սնունդով
*  Բնակեցում Հռոմի 3* հյուրանոցում նախաճաշով(2 գիշեր)
*  Բոլոր էքսկուրսիաները ըստ ծրագրի, ներառյալ աուդիո սարքավորումները․ Աթենք,Վալետա (Մալթա),
Պալերմո (Սիցիլիա կղզի), Հռոմ
*  Բոլոր տրանսֆերները էքսկուրսիաների ժամանակ
*  Բոլոր տրանսֆեները․ օդանավակայան-նավահանգիստ,հյուրանոց-օդանավակայան
*  Պորտային տուրքեր
* Երևան – Աթենք,Հռոմ – Երևան, ձեռքի ուղեբեռ 40х30х20 սմ պայուսակի տեսքով
Արժեքի մեջ ներառված չէ

*  Ավիատոմսեր (խմբային ամրագրում) – 200 եվրո
*  Ձեռքի ուղեբեռ 8 կգ 55х40х25սմ բոլոր ավիաթռիչքների համար – 50 եվրո
*  Ուղեբեռ 20 կգ բոլոր ավիաթռիչքների համար - 70 եվրո

*  Հանրանավի սպասարկման վճարումներ – 44 եվրո ամբողջ կրուիզի համար
*  Տորիստական հարկ Հռոմի հյուրանոցում – 6 եվրո 1 գիշերվա համար(12 եվրո ամբողջկացության համար)
*  Հավելյալ էքսկուրսիա դեպի Ֆլորենցիա– 90 եվրո (գնացքի տոմս, ռուսախոս գիդի ծառայություն)
*  Թանգարանների և տեսարժանվայրերի մուտքի տոմսերը վճարվում են հավելյալ։
*  Հունաստանի դեսպանություն վիզայի դիմելու համար փաստաթղթերի պատրաստում 25000 դրամ, հյուպատոսական վճար և վիզաների կենտրոնի վճար մոտ 50000 դրամ (վճարվում է վիզայի կենտրոնի դրամարկղում):
*  Բժշկական ապահովագրություն
-  5000 դրամ (մինչև65 տարեկան)
-  9000 դրամ (65 տարեկանից բարձր)


Առաջին վճարը 1 անձի ամրագրման համար կազմում է 800€
Մնացորդը պետք է վճարվի մինչև 26.08.2025
Վճարումը կարող եք կատարել՝ ք.Երևան, Մովսես Խորենացու 15/1 հասցեում գտնվող մեր գրասենյակում
(501).
Բոլոր վճարումները կատարվում են դրամով՝ԿԲ վերջին հրապարակված փոխարժեքով Կոնտակտային հեռախոսահամար՝
+ 374 96 028 028 գրասենյակ
Մաղթում ենք հաճելի ճամփորդություն SST Armenia տուրօպերատորի հետ:

Կոնտակտային հեռախոսահամար՝

+ 374 96 028 028

Մաղթում ենք հաճելի ճամփորդություն SST Armenia տուրօպերատորի հետ:

տուրեր
Ընթացիկ

մեր մասին
Մեր մասին
Կարծիքներ
Կոնտակտներ
հետադարձ կապ
© 2025 SST ARMENIA
Բաժանորդագրվեք մեր էջին
Made on
Tilda