Օգոստոսի 20/օր 1
11:15 – հավաքագրում Զվարթնոց օդանավակայանում
14։00 – մեկնում Երեւանից (Wizz Air, չվերթի համարը W6 4566)
15:30 – ժամանում Լառնակա
Տրանսֆեր դեպի Այիա Նապա (40 րոպե)
Բնակեցում Vassos Nissi Plage Hotel & Spa հյուրանոցում
Ազատ ժամանակ
Հանգիստ Միջերկրական ծովի ափին
Օգոստոսի 21,22,23/օր 2,3,4
Հանգիստ Միջերկրական ծովի ափին
Օգոստոսի 24/օր 5
Էքսկուրսիոն օր Կիպրոսում
*Օմոդոս գյուղ
Օմոդոսը Կիպրոսի մի գեղեցիկ գյուղ է, որը հայտնի է իր գինեգործարաններով, Սուրբ Խաչի
մենաստանով եւ պատմական հուշարձաններով։ Այստեղ կարելի է համտեսել տեղի գինի,
շոկոլադ, ինչպես նաեւ վայելել գեղեցիկ տեսարանները եւ բնությունը։ Գյուղում պահպանվել
է հին մենաստան, որը հիմնվել է III դարում, եւ կա թանգարան, որը պատմում է Կիպրոսի
պատմության մասին։ Օմոդոսը գրավում է զբոսաշրջիկներին իր մթնոլորտով,
ավանդույթներով եւ հարմարավետ փողոցներով։
* Lion Spirit Winery – Lambouri Winery Ltd
Lambouri Winery Ltd — ընտանեկան գինեգործարան է, որը գործում է 1840 թվականից եւ
համարվում է Կիպրոսի ամենահին գինեգործարաններից մեկը։ Այն առաջարկում է տարբեր
տեսակի գինիներ, ներառյալ թե՛ կարմիր, թե՛ սպիտակ։ Lambouri Winery-ում
առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ոչ միայն խաղողի որակին, այլեւ
պահեստավորման գործընթացին, ինչը թույլ է տալիս ստեղծել բացառիկ բնավորությամբ
գինիներ։ Մենք անպայման կհամտեսենք գինիները տեղում՝ վայելելով դրանց հարուստ
համը եւ յուրահատուկ բույրը։
* Cyprus Chocolates in Platres
Cyprus Chocolates in Platres — շոկոլադի հարմարավետ արվեստանոց է, որը գտնվում է
Կիպրոսի Պլատրես գյուղում։ Այն հայտնի է իր բարձրորակ ձեռագործ շոկոլադներով, որոնք
պատրաստվում են միայն լավագույն բաղադրիչներից։ Այս արվեստանոցում կարելի է գտնել
տարբեր տեսակի շոկոլադե կոնֆետներ, տրյուշֆներ, շոկոլադե շերտեր եւ այլ
քաղցրավենիքներ, որոնք պատրաստվում են սիրով եւ ուշադրությամբ։
Շատ կարեւոր է, որ օգտագործվում են տեղական մթերքներ, ինչպիսիք են ընկույզները,
մրգերը եւ մեղրը, որոնք շոկոլադին տալիս են յուրահատուկ կիպրական համ։ Cyprus
Chocolates-ը հյուրերին առաջարկում է ոչ միայն համտեսել շոկոլադները, այլեւ գնել բացառիկ
քաղցրավենիքներ, որոնք հանդիսանում են Կիպրոսի լավագույն հուշանվերը:
* Millomeris Waterfall
Milomeris ջրվեժը Կիպրոսի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկն է, որը գտնվում է Տրոդոսի
լեռներում՝ Պլատրես գյուղիմոտակայքում։ Այն Կիպրոսի ամենաբարձր ջրվեժն է, նրա
բարձրությունը հասնում է 15 մետրի։ Ջուրը, որ ներքեւ է հոսում, ստեղծում է գեղեցիկ լիճ
ջրվեժի ստորին մասում, ինչը դարձնում է այն շատ գեղեցիկ վայր հանգստանալու եւ
լուսանկարներ անելուն։
Ջրվեժի շրջակա բնությունը պարզապես անհավատալի գեղեցիկ է՝ այստեղ աճում են
սոճիներ եւ այլ միջերկրական բուսատեսակներ, ինչպես նաեւ կարելի է վայելել սառը
լեռնային օդը։ Milomeris ջրվեժը շատ հայտնի վայր է զբոսաշրջիկների շրջանում,
հատկապես ամառային ժամանակ, երբ կարելի է լողալ դրա սառը ջրերում։ Այս տեղը
կատարյալ է նրանց համար, ովքեր փնտրում են բնության մեջ մեկուսացում եւ ուզում են
վայելել նրա գեղեցկությունը։ Մենք նույնպես անպայման լողանալու ենք այս հրաշալի
ջրվեժում։
* Trout farm Psilo Dendro (Ճաշ)
Psilo Dendro ֆերման՝ դա յուրահատուկ վայր է, որը գտնվում է Կիպրոսի լեռներում,
Պլատրես գյուղի մոտակայքում։ Սա ամենահայտնի ֆորէլի ֆերմաներից մեկն է կղզում,
որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են բազմացնում ֆորէլներ մաքուր լեռնային ջրերում։
Ֆերմայում բազմացնում են ֆորէլի մի քանի տեսակներ, ինչպես նաեւ պատրաստում թարմ
ձկնեղեն։
Ֆերմայի հյուրերը կարող են վայելել ոչ միայն գեղեցիկ բնությունը, այլեւ համտեսել թարմ
ֆորէլ, որը պատրաստվում է հենց այստեղ։ Սա հրաշալի վայր է նրանց համար, ովքեր
ցանկանում են հանգստանալ բնության մեջ, դիտել ձկնաբուծության գործընթացը եւ
վայելել բարձրորակ ձուկ։
Օգոստոսի 25/օր 6
Հանգիստ Միջերկրական ծովի ափին
Օգոստոսի 26/օր 7
Հանգիստ Միջերկրական ծովի ափին
Հավելյալ էքսկուրսիա (ըստ ցանկության, հավելավճարով)
* Լեֆկարա
Լեֆկարան՝ դա գեղեցիկ գյուղ է Կիպրոսում, որը հայտնի է իր ավանդույթներով եւ
արհեստներով։ Լեֆկարի հունական բնակչությունը հատկապես հայտնի է իր
մանածագործության արվեստով, որը դարձել է համաշխարհային ժառանգություն եւ
գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների։ Այստեղ նաեւ պատրաստում են նրբաճաշակ
արծաթե զարդեր, որոնք հայտնի են իրենց որակով եւ գեղեցկությամբ։
* Ֆիկարդու
Ֆիկարդուն՝ դա հին բնակավայր է, որը պահպանել է իր ավանդական միջնադարյան
կյանքի կարգը։ Բազմաթիվ մարդիկ ասում են, որ գյուղը մահանում է, եւ տեղացիները
թողնում են այն, սակայն այս գեղեցիկ վայրն այդպես էլ շարունակելով գրավում է
զբոսաշրջիկներին։
* Մահերաս վանք
Մահերաս վանքը՝ դա հին սավրոպիգիալ վանք է, որը գտնվում է Կիպրոսի Տրոդոս
լեռներում։ Այն հայտնի է իր պատմությամբ, հոգեւոր նշանակությամբ եւ Մայր
Աստվածածնի հրաշագործ պատկերով, որը ըստ ավանդության ստեղծվել է առաքյալ
Լուկայի կողմից։ Վանքը շրջապատված է գեղեցիկ բնությամբ, եւ այս տեղը գրավում է
ուխտավորներին եւ զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են սուզվել հանգստության,
աղոթքի եւ հին ավանդույթների մթնոլորտում։
Օգոստոսի 27/օր 8
Հանգիստ Միջերկրական ծովի ափին
Օգոստոսի 28/օր 9
Ելք հյուրանոցից
Էքսկուրսիա Լառնակայի տեսարժան վայրերով
*Village Kiti
Կիտի գյուղը՝ դա փոքրիկ, բայց պատմականորեն կարեւոր բնակավայր է Կիպրոսում, որը
գտնվում է Լառնակaյիի մոտակայքում։ Գյուղը հայտնի է իր հին պատմությամբ, որը
սկսվում է մ.թ.ա. ժամանակներից, եւ հարուստ մշակութային ժառանգությամբ։ Կիտիում
կան բազմաթիվ պատմական հուշարձաններ, այդ թվում՝ եկեղեցիներ եւ հին
շինություններ։ Ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է Սուրբ Լազարոսի եկեղեցին,
ինչպես նաեւ հնագիտական գտածոներ, որոնք վկայում են, որ այս գյուղը եղել է կարեւոր
վայր պատմության մեջ։ Կիտի գյուղում կարող եք վայելել նաեւ գեղեցիկ բնապատկերներ եւ
ավանդական կիպրոսյան մթնոլորտ։
* Church of St. Lazarus
Սուրբ Լազարոսի եկեղեցին՝ դա Կիպրոսի ամենահայտնի եւ կարեւոր եկեղեցիներից մեկն է,
որը գտնվում է Լառնակայում։ Եկեղեցին կառուցվել է IX դարում՝ Սուրբ Լազարոսի
գերեզմանի վրա, ով ըստ քրիստոնեական ավանդույթի՝ հարություն է առել Հիսուս
Քրիստոսի կողմից։ Հարությունից հետո Լազարոսը դարձավ Կիպրոսի առաջին
եպիսկոպոսը եւ այստեղ ապրեց մինչեւ իր մահը։
Եկեղեցին հայտնի է իր ճարտարապետությամբ, որն իր մեջ համատեղում է
բյուզանդական եւ վաղ քրիստոնեական ոճերի տարրեր։ Հիրմում է Սուրբ Լազարոսի
գերեզմանոցը, ինչպես նաեւ բազմաթիվ պատկերներ եւ եկեղեցական արժեքավոր
առարկաներ։ Այս տեղը գրավում է ինչպես ուխտավորներին, այնպես էլ զբոսաշրջիկներին,
ովքեր ցանկանում են ավելին իմանալ Կիպրոսի քրիստոնեական պատմությունից եւ վայելել
ճարտարապետական գեղեցկությունները։
* Finikoudes Embankment
Փինիակուդեսի գամփում զբոսնելիս հետաքրքիր է դիտել քաղաքի հայտնի տեսարժան
վայրերը։ Գամփի վերջին հատվածում գտնվող բերդը, Սուրբ Լազարոսի եկեղեցին Պավլո
Վալսամակի հուշանվերների փողոցում։ Կարող ենք լուսանկարներ կատարել Հին
հունական փիլիսոփա-ստոիկ Զենոնի, հունական ռազմավար Քիմոնի, հայերի
ցեղասպանության ողբերգական իրադարձություններին նվիրված աբստրակտ
հուշարձանի եւ վենետիկյան թեւավոր առյուծի արձանների մոտ։
Ազատ ժամանակ, զբոսանք Հին քաղաքով, ճաշ
Տրանսֆեր դեպի Լառնակայի օդանավակայան
19:30 – մեկնում Լառնակայից (Wizz Air, չվերթի համարը W6 4611) air
02։25 (29.08) – ժամանում Երեւան