ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ🇰🇷+ՇԱՆՀԱՅ🇨🇳

Մայիսի 23 -հունիսի 3,2026
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ🇰🇷+ՇԱՆՀԱՅ🇨🇳
12 օր
1590
մեկ անձի արժեքը
երկտեղանոց բնակեցման դեպքում
մեկ անձի համար
երկտեղանոց համար
🇰🇷 Հարավային Կորեա — տեխնոլոգիաների ու հին ավանդույթների հրաշալի միաձուլում ✨
Այստեղ գերհզոր երկնաքերերը 🏙️ կանգնած են հնագույն տաճարների կողքին 🏯, K-pop-ը 🎶 գրավում է ամբողջ աշխարհը 🌍, իսկ կորեական խոհանոցը 🍜🌶️ համարվում է ամենահամեղ ու բազմազաններից մեկը։
Սեուլը գիշերով փայլում է նեոնային լույսերով 🌃, իսկ բնությունը գարնանը ծաղկում է բալենու վարդագույն ծաղիկներով 🌸😍
Իսկապես յուրահատուկ ու տպավորիչ երկիր է 💫✈️
Մայիսի 23/օր 1
Տեղափոխում Երևանից դեպի Թբիլիսիի օդանավակայան
14:00 Մեկնում Թբիլիսիից դեպի Դոհա  (չվերթ համար՝ QR256 – մոտավոր թռիչքի տևողությունը՝
3 ժամ 10 րոպե)
16:10 - Ժամանում Դոհա
էքսկուրսիա Դոհայի տեսարժան վայրերով
Տեղափոխում դեպի Դոհայի օդանավակայան։

Մայիսի 24/օր 2
02:15 Մեկնում Դոհայից դեպի Շանհայ  (չվերթի համար՝ QR870 – թռիչքի մոտավոր
տևողությունը՝ 9 ժամ 5 րոպե)
16:20 Ժամանում ՇանհայՏեղափոխում օդանավակայանից հյուրանոց
Գրանցում SSAW Boutique Hotel Shanghai Bund-ում, 4*
(Հասցե՝ Ռենմինգ ճանապարհ № 839, Հուանգպու շրջան, Շանհայ, Չինաստան)
SSAW Boutique Hotel Shanghai Bund

Մայիսի 25/օր 3
10:00 էքսկուրսիա Շանհայի տեսարժան վայրերով
*Նեֆրիտե Բուդդայի տաճար (Jade Buddha Temple)
Նեֆրիտե Բուդդայի տաճարը բուդդայական տաճար է՝ Շանհայում։ Ինչպես շատ ժամանակակից
չինական տաճարներ, այս տաճարն էլ համատեղում է Մահայանայի բուդդիզմի երկու դպրոցները՝
Մաքուր Երկրի և Չանի ուղղությունները։ Տաճարը հիմնադրվել է 1882 թվականին։ Այստեղ
տեղադրվել են երկու նեֆրիտե Բուդդայի արձաններ, որոնք ծովով բերվել են Բիրմայից դեպի
Շանհայ։ Դրանք են՝ նստած Բուդդայի արձանը (1.95 մետր, 3 տոննա) և պառկած Բուդդայի փոքր
արձանը։
Յույուան այգի (Yu Yuan Park)
Յույուանի այգին Շանհայում Չինաստանի դասական մասնավոր այգիներից է։ Այն գտնվում է
Նանշիի հին քաղաքի սրտում։ Նրա անունը թարգմանվում է որպես «Ուրախության այգի» կամ
«Խաղաղ հանգստի այգի»։ Այսօր այն իսկապես մի հյուրընկալ ու հանդարտ վայր է՝ ժամանակակից
ու աշխույժ մեգապոլիսի սրտում։
Շանհայի աշտարակ (Shanghai Tower)
Շանհայի աշտարակը ամենաբարձր շինությունն է, որը գտնվում է Շանհայի Պուդուն շրջանում։
Այն ունի 632 մետր բարձրություն և շուրջ 380,000 քմ ընդհանուր մակերես։ Շենքի կողքին են
գտնվում Ցզին Մաո աշտարակը և Շանհայի Համաշխարհային Ֆինանսական Կենտրոնը։
2015 թվականին կառուցման ավարտից հետո այն դարձավ ամենաբարձր շինությունը Շանհայում
և Չինաստանում, նաև Արևելյան Ասիայիում։ Աշխարհում այն զբաղեցնում է երկրորդ տեղը,
որպես ամենաբարձր շենք և երրորդ տեղը՝ որպես ամենաբարձր ինքնուրույն կանգնող կառույց
Դուբայի Բուրջ Խալիֆայից (828 մ) և Տոկիոյի «Skytree» հեռուստաաշտարակից (634 մ) հետո։
Վայտանի պողոտա (The Bund)
Վայտանի պողոտան Շանհայում (Չինաստան) Սուն Յաթսենի փողոցի մի հատվածն է։ Այն
գտնվում է նախկին միջազգային բնակավայրի սահմաններում՝ Հուանպու գետի երկայնքով,
Հուանպու շրջանի արևելյան մասում։ «Վայտան» անվան տակ սովորաբար հասկանում են նաև այս
փողոցի երկայնքով գտնվող շենքերն ու նավահանգիստները, ինչպես նաև հարակից տարածքները։
Գետի մյուս ափին, Վայտանի դիմաց, գտնվում է Շանհայի նոր գործարար թաղամասը՝ Պուդունը։

Մայիսի 26/օր 4
էքսկուրսիա Չժուջիացյաո տեսարժան վայրերով
Վերադարձ Շանհայ
Ազատ ժամանակ

Մայիսի 27/օր 5
12:00 ելք հյուրանոցից
Ազատ ժամանակ
14:30 տեղափոխում դեպի օդանավակայան
18:25 թռիչք Շանհայից (Չինաստան) դեպի Բուսան (Հարավային Կորեա
21:10 ժամանում Բուսան
Տրանսֆեր և տեղավորում Avani Central Busan 4* հյուրանոցում
(Հասցե՝ 6 Jagalchi-ro 59beon-gil, Jung-gu, Busan, Հարավային Կորեա)Avani Central Busan 4*
Ազատ ժամանակ

Մայիսի 28/օր 6
10:00 Էքսկուրսիա Բուսանի տեսարժան վայրերով
Բուդդայական տաճար Հեդոն Յոնգունսա (Haedong Yonggungsa Temple)
Հեդոն Յոնգունսան բուդդայական տաճար է, որը գտնվում է Կորեայի Բուսան քաղաքի Կիջան
շրջանում։ Այն համարվում է կորեական բուդդիզմի «Չոգե» ուղղության հայտնի վանքերից
մեկը։Տաճարը կառուցվել է Կորյո դինաստիայի վերջում Նաոնի վանականի կողմից և սկզբում
կոչվել է «Պոմունսա»։ Ճապոնական ներխուժումների ժամանակ այն այրվել է, իսկ պատերազմից
հետո վանական Ունգանը սկսել է տաճարի վերականգնումն ու ընդլայնումը։ 1974 թվականին
վանական Չոնամը երազում տեսել է, թե ինչպես Ավալոկիտեշվարան երկինք է բարձրանում վիշապի հետ, և այդ տեսիլքից հետո վանքի անունը փոխվել է՝ դառնալով «Հեդոն Յոնգունսա»։
Oryukdo Skywalk
Հեունդե ծովափ
Կամչխոն գյուղ
Կամչխոն մշակութային գյուղը գտնվում է Հարավային Կորեայի Բուսան քաղաքի Սախա-գու
շրջանի Կամչխոն-դոն թաղամասում։ Նախկինում այն կոչվում էր «Թհեգիկտո գյուղ»։
Այժմ համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։
Այս տարածքը բազմաթիվ տասնամյակներ եղել է աղքատ և չբարեկարգ թաղամաս, սակայն 2009
թվականին Բուսանի արվեստագետները և թաղամասի բնակիչները, Բուսանի քաղաքապետարանի
և երկրի մշակույթի նախարարության աջակցությամբ, իրականացրեցին «Արվեստի թաղամասի
նախագիծ», որի արդյունքում ստեղծվեց Կամչխոն մշակութային գյուղը։
Թաղամասի առանձնահատկությունն այն է, որ տները շատ խիտ են կառուցված միմյանց մոտ, և
յուրաքանչյուր տուն ներկված է տարբեր գույներով։Բազմաթիվ տների պատեր զարդարված են
նկարներով, իսկ ներսում առկա են քանդակներ, որոնց հեղինակները Բուսանի արվեստագետներն
ու քանդակագործներն են։ Թաղամասում տները չափազանց խիտ են կառուցված, ուստի
փողոցները շատ նեղ են, իսկ բակի փոխարեն օգտագործվում են տանիքները։
Ծովամթերքի շուկա Բուսանում
Ազատ ժամանակ

Մայիսի 29/օր 7
12:00 ելք հյուրանոցից և տրանսֆեր դեպի Բուսանի կայարան
12:16 գնացք- Բուսան – Սեուլ
14:52 ժամանում Սեուլ
Տրանսֆեր և տեղավորում ENA Suite Hotel Namdaemun 4* հյուրանոցում
(Հասցե՝ 36 Sejong-daero 11-gil, Jung District, Seoul , Հարավային Կորեա)
Ազատ ժամանակ

Մայիսի 30/օր 8
10:00 Էքսկուրսիա Սեուլի տեսարժան վայրերով
Չհանդոկկուն պալատ (Changdeokgung Palace)
Չհանդոկկուն պալատը կառուցվել է 1405 թվականին։ Այն Կյոնբոկկուն պալատից հետո երկրորդ
թագավորական պալատն է։ Գտնվելով Կյոնբոկկունից արևելք՝ Չհանդոկկունը նաև կոչվում է
Տոնգվոլ (Արևելյան պալատ)։ Պալատն իր մեջ ներառում է հասարակական պավիլիոններ,
պաշտոնական հանդիպումների պավիլիոններ, թագավորի բնակարանը և Հուուոն (Huwon)
գաղտնի այգին։ Այն միակ պալատն է, որն ամբողջությամբ պահպանել է Չոսոն դինաստիայի
ճարտարապետական ոճը։
Պուքչհոն ազգային գյուղ
Պուքչհոնը Սեուլի հին շրջաններից մեկն է, որը պահպանվել է մին օրս։ Չոսոն դինաստիայի
ժամանակ այս ավանդական տները՝ տանիքներով, պատկանում էին կորեական
ազնվականությանը՝ «յանբաններին»։ Պուքչհոնի ավանդական հանոկ տներով գյուղը գտնվում է
Կյոնբոկկուն և Չհանդոկկուն պալատների և թագավորական Չոնմյո դամբարանի
հարևանությամբ։ Այն այստեղ է հայտնվել Սեուլի հիմնադրման հետ միաժամանակ՝
ավելի քան վեց
դար առաջ։
Ինսադոն
Ինսադոնը գտնվում է քաղաքի կենտրոնում և պահպանել է Կորեայի հին ավանդությունները, ունի
հատուկ նշանակություն։ Ինսադոն փողոցը լայն զբոսաշրջային ճանապարհ է, որի երկու կողմերում
կան բազմաթիվ փողոցներ։ Այդ փողոցներում գտնվում են ցուցասրահներ, ավանդական
ռեստորաններ, թեյատներ և սրճարաններ։ Ինսադոնում գտնվող հուշանվերների խանութները շատ
հայտնի են ցանկացած տարիքի մարդկանց շրջանում, քանի որ յուրաքանչյուր խանութ
յուրահատուկ է իր առաջարկներով։
Բուդդայական Չոգեսա տաճար
Չոգեսա տաճարը գտնվում է Սեուլ քաղաքի կենտրոնում և համարվում է կորեական Դզեն-
բուդդիզմի սիրտը։ Չոգեսա տաճար հասնելը հեշտ է՝ պարզապես պետք է Չոննո փողոցով քայլել
դեպի «Անգուկ» մետրոյի կայարան։ Ձեզ առաջինը կհանդիպեն հսկա հին ծառերը, որոնք աճում
են տաճարի տարածքում։ Տաճարի գլխավոր շենքի՝ Թեունջոն, դիմաց աճում են ճապոնական
սոֆորա և սպիտակ սոճի, որոնց մոտ 500 տարեկան են։ Սոֆորայի բարձրությունը 26 մետր է, այն
տալիս է մեծ ստվեր և դարձնում տաճարը շատ գեղեցիկ։
Սեուլի աշտարակ) (N-Seoul Tower)
Ազատ ժամանակ
Ըստ ցանկության՝ զբոսանք Մյոնդոնգի առևտրի թաղամասում

Մայիսի 31/օր 9
10:00 Էքսկուրսիա Սուվոնում տեսարժան վայրերով
Gwangmyeong Cave
Գվանգմյոնգ քարանձավը Հարավային Կորեայում գտնվող թեմատիկ այգի է, որը գտնվում է
նախկին ոսկու, արծաթի և բրոնզի հանքում։
Սթարֆիլդի գրադարան
Սուվոնի գրադարանը ժամանակակից Սթարֆիլդ գրադարան է Սուվոնում, Հարավային Կորեա,
որը հայտնի է իր յուրօրինակ դիզայնով և լուսանկարվելու հայտնի վայրով։
Հվասոնգ ամրոց Սուվոնում
Սուվոնի Հվասոնգ ամրոցը Գյոնգի նահանգի Սուվոն քաղաքի պաշտոնական ամրոցն է եղել
Չոսոն դինաստիայի ուշ շրջանից (1392-1910): Ամրոցի կառուցումը սկսվել է 1794 թվականին և
ավարտվել 1796 թվականին: Այն կառուցվել է որպես կառավարչի որդիական բարեպաշտության
նշան իր հոր՝ Ջանգհյոնգսեջայի նկատմամբ և որպես նոր քաղաքի հիմք՝ իր սեփական
տնտեսական հզորությամբ:
Վերադարձ հյուրանոց
Ազատ ժամանակ
Ըստ ցանկության՝ զբոսանք
Չխոնգե հրապարակ և Սեջոն փողոց
Չխոնգե հրապարակը գտնվում է Սեջոննո փողոցի սկզբնամասում։
2005 թվականին, Չխոնգեչխո
առվակի վերականգնման հատուկ ծրագրի արդյունքում, ջրանցքը վերակառուցվեց և դարձավ
Սեուլի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։
Գունեղ շատրվաններով, լուսավորված կամուրջներով և պատկերազարդ այս առվակը մեծ սեր է
վայելում թե՛ քաղաքի բնակիչների, և թե՛ զբոսաշրջիկների շրջանում։ Չխոնգեչխոնը համարվում է
Սեուլի լավագույն վայրերից մեկը զբոսանքների և ժամանցի համար։

Հունիսի 1/օր 10
Ազատ ժամանակ՝Սեուլում
Լրացուցիչ էքսկուրսիա՝Սեուլում
Կյոնբոկկուն պալատ (Gyeongbokgung Palace)
Կյոնբոկկուն պալատը կառուցվել է 1395 թվականին, գտնվում է մի փոքր հյուսիս՝ «Արևելյան
պալատից» (Չհանդոկկուն) և «Արևմտյան պալատից» (Կյոնհիգուն), այդ պատճառով այն երբեմն
անվանում են նաև «Հյուսիսային պալատ»։ Սեուլի հինգ պալատներից Կյոնբոկկունը համարվում է
ամենամեծը և աչքի է ընկնում իր գեղեցկությամբ ու հարուստ պատմությամբ։
Պալատը լուրջ վնասներ է կրել և գրեթե ամբողջությամբ ավերվել է Իմջինի պատերազմի ժամանակ
(1592–1598 թթ.)։ Սակայն Լի դինաստիայի թագավոր Կոջոնի օրոք (1852–1919 թթ.),այն
վերակառուցվել է Հյունսոն Թևոնգունի ղեկավարությամբ։Հագնում ենք ազգային հագուստ
Խանութ GENTLE MONSTER
Hongdae Shopping Street
Trickeye Museum Seoul

Հունիսի 2/օր 11
Ելք հյուրանոցից (տուրի ամրագրման ժամանակ կարող եք հավելավճարով ամրագրել ուշ ելք)
Ազատ օր Սեուլում
Լրացուցիչ էքսկուրսիա Սեուլում
Lotte World Tower and MallSEOUL SKY
Lotte Museum of Art
Lotte World

Հունիսի 3/օր12
01:20 ելք Սեուլից, թռիչք դեպի Դոհա  (ռեյս № QR859 –թռիչքի տևողությունը՝ 10 ժամ 10 րոպե)
05:30 -ժամանում Դոհա
Հավելավճարով կարող եք ամրագրել հյուրանոց Դոհայում
Տրանսֆեր դեպի օդանավակայան
20:30 ելք Դոհայից,թռիչք դեպի Երևան (ռեյս № QR285 –թռիչքի տևողությունը՝ 3 ժամ)
00:25 ժամանում Երևան (Հունիսի 4)
Դոհայի տեսարժան վայրեր
Նեֆրիտե Բուդդայի տաճար (Jade Buddha Temple)
Յույուան այգի (Yu Yuan Park)
Շանհայի աշտարակ (Shanghai Tower)
Վայտանի պողոտա (The Bund)
Չժուջիացյաո տեսարժան վայրերով
Բուդդայական տաճար Հեդոն Յոնգունսա (Haedong Yonggungsa Temple)
Oryukdo Skywalk
Հեունդե ծովափ
Կամչխոն գյուղ
Չհանդոկկուն պալատ (Changdeokgung Palace)
Պուքչհոն ազգային գյուղ
Բուդդայական Չոգեսա տաճար
Սեուլի աշտարակ) (N-Seoul Tower)
Gwangmyeong Cave
Սթարֆիլդի գրադարան
Հվասոնգ ամրոց Սուվոնում
Չխոնգե հրապարակ և Սեջոն փողոց
Կյոնբոկկուն պալատ (Gyeongbokgung Palace)
GENTLE MONSTER
Hongdae Shopping Street
Trickeye Museum Seoul
Lotte World Tower and Mall
SEOUL SKY
 
 
SSAW Boutique Hotel Shanghai Bund-ում, 4*
Avani Central Busan 4*
ENA Suite Hotel Namdaemun 4*
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ
1 անձի արժեքը երկտեղանոց բնակեցման դեպքում – 1590 եվրո
1 անձի արժեքը մեկտեղանոց բնակեցման դեպքում – 2290 եվրո
ԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ Է
Տրանսֆեր Երևան - Թբիլիսի
Բնակեցում հյուրանոցներում՝նախաճաշով
• Շանհայ, 4 աստղ (3 գիշեր)
• Պուսան, 4 աստղ (2 գիշեր)
• Սեուլ, 4 աստղ (4 գիշեր)
Բոլոր էքսկուրսիաները ըստ ծրագրի,
Բոլոր փոխադրումները՝ էքսկուրսիաների ժամանակ
Փոխադրում՝ օդանավակայան – հյուրանոց – օդանավակայան
Ձեռքի ուղեբեռ՝ ոչ ավելի քան 7 կգ՝ չափսերով 55x37x25 սմ յուրաքանչյուր թռիչքի
ժամանակ
Հիմնական ուղեբեռ՝ 23 կգ բոլոր յուրաքանչուր թռիչքի ժամանակ
Լրացուցիչ վճարներ
 Ավիատոմսեր (խմբային ամրագրում) – 700 եվրո
Թբիլիսի – Դոհա – Շանհայ, Սեուլ – Դոհա – Երևան
 Թանգարանների և տեսարժան վայրերի մուտքավճարները կատարվում են ըստ
ցանկության (հիմնական էքսկուրսիաների ընդհանուր մուտքավճարները կազմում
են մոտ 35 եվրո)
 Վիզա աջակցություն-Կորեայի դեսպանատուն Մոսկվայում՝ փաստաթղթերի
պատրաստում, ուղարկում Մոսկվա – 150 եվրո
 Բժշկական ապահովագրություն՝
Առաջին վճարը մեկ անձի համար կազմում է 800 եվրո + 150 եվրո վիզայի աջակցություն
Մնացորդը պետք է վճարվի մինչև 2025 թ. ապրիլի 23-ը
Վճարումը կարող եք կատարել՝ ք.Երեւան, Մովսես Խորենացու 15/1 հասցեում գտնվող մեր
գրասենյակում (501 սենյակ).
Բոլոր վճարումները կատարվում են դրամով՝ ԿԲ վերջին հրապարակված փոխարժեքով

Մաղթում ենք հաճելի ճամփորդություն SST Armenia տուրօպերատորի հետ:

Կոնտակտային հեռախոսահամար՝

+ 374 96 028 028

էկեկտրոնային հասցե`

info.sstarmenia@gmail.com 😍

տուրեր
Ընթացիկ

մեր մասին
Մեր մասին
Կարծիքներ
Կոնտակտներ
հետադարձ կապ
© 2025 SST ARMENIA
Բաժանորդագրվեք մեր էջին
Made on
Tilda