🇱🇰 Շրի Լանկա🌴🥭🍍
Ապրիլի 9 -ապրիլի 19,2026
🇱🇰 Շրի Լանկա🌴🥭🍍
11 օր
990$
մեկ անձի արժեքը
երկտեղանոց բնակեցման դեպքում
մեկ անձի համար
երկտեղանոց համար
Շրի Լանկան իրական կյանքում նման է բացիկից պոկված դրախտի․ առափնյա երկարափայլափայլ ծով, կանաչապատ թեյի դաշտեր, ջրով լի ջրվեժներ ու անտառներում թաքնված հին տաճարներ։ 🌴✨
Կղզին ունի սեր ու ջերմություն՝ ժպտացող մարդիկ, արևի համով վայրկյաններ և խաղաղություն, որը զգացվում է ամեն տեղ։ 🧡
Այն տեղ է, որտեղ բնությունը, հոգևորությունը և արկածը միախառնվում են ու ստեղծում իսկական հանգստի մթնոլորտ։ 🏝️🌺

Ապրիլի 9 / Օր 1

14։25 – հավաքագրում Զվարթնոց օդանավակայանում

17:25 – մեկնում Երևանից (Air Arabia / G9245) (տևողությունը մոտ 3 ժ․ 05 ր․)

20:20 – ժամանում Շարջա

22։25 – մեկնում Շարջայից (Air Arabia / G9502) (տևողությունը մոտ 4 ժ․ 25 ր․)

 

Ապրիլի 10 / Օր 2

04։25 – ժամանում Կոլոմբո (Շրի Լանկայի մայրաքաղաք) 

Տրանսֆեր դեպի Սիգիրիա քաղաք։

Բնակեցում Amaya lake 5* հյուրանոցում: 

Նախաճաշ։

Հանգիստ և ազատ ժամանակ հյուրանոցում։

13։00 – Էքսկուրսիա դեպի ազգային գյուղ

Էքսկուրսիան իր մեջ ներառում է՝

1) Ուղևորություն երկակնանի սայլերով, ինչպես հին ժամանակներում։ Երբ կղզում փոխադրամիջոցներ դեռ չկային, շրի լանկացիները հազվադեպ էին օգտագործում ձիեր, իսկ սովորական փոխադրամիջոցը լինում էին կովերը։

2) Կատամարանով զբոսանք ծառերով և տերևներով ծածկված լճում։ Դուք կարող եք ինքներդ հավաքել լոտոսի ծաղիկ և վայելել լճի բնության և խաղաղության գեղեցկությունը։ Եթե բախտը ժպտա՝ ապա հնարավոր կլինի կերակրել ափին գտնվող կոկորդիլոսներին։

*էքսկուրսիա դեպի Սիգիրիա լեռ

Սիգիրիայի էքսկուրսիան առաջարկում է եզակի հնարավորություն տեսնելու Շրի-Լանկայի ամենահայտնի պատմական հուշարձանը՝ Սիգիրիա ժայռը, որը կոչվում է «Աշխարհի ութերորդ հրաշալիք»: Էքսկուրսիայի ընթացքում դուք կտեսնեք միջնադարյան ամրոցի մնացորդները, վառ գունավոր պատանկները, գեղեցիկ այգիները և լողավազանները, ինչպես նաև կբարձրանաք ժայռի գագաթ՝ հիանալի տեսարանից վայելելու համար: Սա պատմություն, մշակույթ և բնություն համատեղող անմոռանալի փորձ է:

Վերադարձ հյուրանոց:

Ընթրիք:

Ազատ ժամանակ:

Գիշերակաց հյուրանոցում:


Ապրիլի 11 / Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Տրանսֆեր դեպի Կանդի քաղաք:

Ճանապարհին այցելում դեպի՝

* Դամբուլլա քարանձավային տաճարներ

Դամբուլլա քարանձավային տաճարը Շրի-Լանկայի ամենակարևոր և հայտնի բուդդայական տաճարներից մեկն է, որը գտնվում է երկրի կենտրոնում, Կանդիից հարավ։ Տաճարը բաղկացած է մի քանի քարանձավերից, որոնց ներսում գտնվում են բազմաթիվ բուդդայական քանդակներ և պատերի նկարներ՝ որտեղ նկարագրվում են բուդդայի կյանքը և ուսմունքները։ Դամբուլլան համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ և իհարկե, հանդիսանում է Շրի-Լանկայի մշակութային և հոգևոր արժեքներից մեկը։

«Պինավելա» փղերի ապաստան

Պինավելայի էքսկուրսիան ձեզ կտանի Շրի-Լանկայի հայտնի փղերի որսարկավայրը՝ ՊինավելաՓղերի Սրբավայր, որտեղ կարող եք մոտիկից տեսնել փղերին՝ 

խնամքով պահված ևհանգստացած բնական միջավայրում: 

Էքսկուրսիայի ընթացքում այցելուները կարող են հետևել փղերի կերակրման և 

լողալու պրոցեսներին, ինչպես նաև բացահայտել այս հրաշալի

կենդանիների մասին հետաքրքիր տեղեկություններ:

Բուդայի Ատամի տաճար

Այս տաճարը Շրի Լանկայի գլխավոր սրբավայրերից մեկն է։ Գտնվում է Կանդի քաղաքում ևկառուցվել է միայն նրա համար, 

որպեսզի այնտեղ պահվի Բուդդայի 4 ատամներից մեկը։ Գտնվումէ UNESCO-ի պաշտպանության ներքո «Հնագույն քաղաք Կանդի» համաշխարհային ժառանգության կազմում։

Տաճարի յուրահատուկ անվան և պատմության մասին ավելի մանրամասն կտեղեկանաքմեր խմբային տուրի շրջանակներում։


*Ազգային պարեր

Բնակեցում Կանդի քաղաքի Amaya hills resort 5* հյուրանոցում:

Ընթրիք և գիշերում հյուրանոցում։


Ապրիլի 12 / օր 4

Նախաճաշ հյուրանոցում:

Տրանսֆեր դեպի Նուվարա-Էլիյա:

Ճանապարհին այցելում՝

Ամբուլուվավա աշտարակ

Ambuluwawa-ն Շրի Լանկայի գեղատեսիլ վայրերից մեկն է, որտեղ կա աշտարակ, որը գագաթից բացվում է հիանալի տեսարան: Այցելուները կարող են բարձրանալ աստիճաններով և վայելել շրջակա բնությունը: Ambuluwawa-ն հայտնի է նաև իր մշակութային արժեքով:

Ռամբոդա ջրվեժ

Ռամբոդա ջրվեժը՝ Շրի-Լանկայի հայտնի ջրվեժներից մեկը, գտնվում է երկրի կենտրոնականմասում։ 

Այն բարձրությամբ մոտ 100 մետր և համարվում է ամենագեղեցիկ ջրվեժներից, շրջապատված անտառներով և բնության տեսարաններով։ 

Այստեղ կարելի է վայելել բնականգեղեցկությունը և լեռնային օդը։

Թեյի պլանտացիաներ և թեյի գործարան

Շրի-Լանկայի թեյի պլանտացիաները և գործարանները մի հետաքրքիր և կրթական էքսկուրսիա են, որոնք թույլ են տալիս տեսնել թեյի մշակության և արտադրության ամբողջ գործընթացը։ Այստեղ այցելուները կարող են դիտել, թե ինչպես են հավաքում թեյի տերևները, ինչպես նաև հետևել դրանց մշակմանը և խմորմանը։ Շրի-Լանկայի թեյի պլանտացիաները նաև հայտնի են իրենց գեղեցիկ լանդշաֆտներով՝ կանաչ դաշտերով ու լեռներով։


Ապրիլի 13 / օր 5

Նախաճաշ հյուրանոցում։

* Նկարագրողական էքսկուրսիա Նուվարա-Էլիա քաղաքով

* Գնացք՝ Նանու Օյայից դեպի Էլլա

* Ադամի փոքր գագաթ

Ադամի փոքր գագաթը իր անվանումը ստացել է, իր նմանության պատճառով Ադամի պիկին: Ի տարբերություն Ադամի պիկին, փոքր գագաթը ավելի հեշտ է բարձրանալ։ Այնտեղից բացվում է գեղատեսիլ ու ընդարձակ տեսարժան վայր դեպի շրջակա թեյի բուսանոցները և բլուրները։

* Ինը կամարանի կամուրջ (Կամուրջ դեպի երկինք)

Հսկայական կամուրջը (երկարությունը՝ 25մ, ծովի մակերևույթից 945մ բարձրության վրա) ձգվում է Էլլայի և Դեմոդարայի կայանների միջև և կառուցվել է բրիտանական գաղութի ժամանակաշրջանում։ Շրի Լանկայի ամենամեծ կամուրջն է։ Յուրահատկությունը նրանում է, որ ամբողջովին կառուցված է խիտ լեռնային ապարներից, աղյուսից և ցեմենտից, առանց մետաղների օգտագործման։ Աչքի է ընկնում ինը հսկայական և գեղեցկագույն կամարներով։

Տրանսֆեր դեպի Պասիկուդա (մոտ 4 ժամ)


Ապրիլի 14-17 / օր 6,7,8,9

Լողափնյա հանգիստ Հնդկական օվկիանոսի ափին The Calm Resort 5* հյուրանոցում:

 

Ապրիլի 18/օր 10

19:30 տրանսֆեր դեպի օդանավակայան։

 

Ապրիլի 19/օր 11

Մեկնում Կոլոմբոյից 03։55

Ժամանում Շարջա 06։50

Մեկնում Շարջայից 13։35,

Ժամանում Երևան 16։40,

ապրիլի 19-ին

Ազգային գյուղ
Սիգիրիա լեռ
Կանդի քաղաք
Դամբուլլա քարանձավային տաճարներ
«Պինավելա» փղերի ապաստան
Բուդայի Ատամի տաճար
Ազգային պարեր
Ամբուլուվավա աշտարակ
 Ռամբոդա ջրվեժ
Թեյի պլանտացիաներ և թեյի գործարան
Նկարագրողական էքսկուրսիա Նուվարա-Էլիա քաղաքով
Ադամի փոքր գագաթ
Ինը կամարանի կամուրջ (Կամուրջ դեպի երկինք)
Amaya lake 5*
Amaya hills resort 5*
Yara Nuwara Eliya 4*
The Calm Resort 5*

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ

1 անձի արժեքը երկտեղանոց բնակեցման դեպքում (Double / Twin) – 990$ 
1 անձի արժեքը մեկտեղանոց բնակեցման դեպքում (Single) – 1690$
ԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ Է.
✅ Բնակեցում հյուրանոցներում (8 գիշեր)
✅ Սիգիրիա (1 գիշեր, սնունդ՝ նախաճաշ + ընթրիք) / Amaya lake 5*
✅ Կանդի (1 գիշեր, սնունդ՝ նախաճաշ + ընթրիք) / Amaya hills resort 5*
✅ Նուվարա Էլիյա (1 գիշեր, սնունդ՝ նախաճաշ + ընթրիք) / Yara Nuwara Eliya 4*
✅ Պասիկուդա (5 գիշեր, սնունդ՝ նախաճաշ + ընթրիք) / The Calm Resort 5*
✅ Բոլոր տրանսֆերները մեր անձնական ավտոբուսով
✅ Բոլոր էքսկուրսիաները ըստ ծրագրի
✅ Ուղեկցում և աջակցում ամբողջ տուրի ընթացքում

ԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ.
*          Ավիաթռիչքներ Երևան - Շարժա - Կոլոմբո, Կոլոմբո - Շարժա - Երևան (խմբային ամրագրում) – 500$
Ներառում է ուղեբեռ 20 կգ և ձեռքի ուղեբեռ 7 կգ (55*36*20 սմ)
*          Վիզա – 60$
*          Բժշկական ապահովագրություն - 3400 դրամ
*          Թանգարանների և տեսարժան վայրերի մուտքի տոմսերը վճարվում են հավելյալ, ըստ ցանկության
x Սիգիրիա – 36$
x «Պինավելա» փղերի ապաստան – 5500 ռուփի (∼19$) x Ամբուլուվավա և տուկ տուկ – 3000 ռուփի (∼10$)
x Դամբուլլա քարանձավային տաճար – 2300 ռուփի (∼8$)
x Էքսկուրսիա դեպի ազգային գյուղ – 4000 ռուփի (∼14$)
Առաջին վճարը 1 անձի ամրագրման համար կազմում է 500$
Մնացորդը պետք է վճարվի մինչև 09/03/2026
Վճարումը կարող եք կատարել՝ ք.Երևան, Մովսես Խորենացու 15/1 հասցեում գտնվող մեր գրասենյակում (501).
Բոլոր վճարումները կատարվում են դրամով՝ ԿԲ վերջին հրապարակված փոխարժեքով


Մաղթում ենք հաճելի ճամփորդություն SST Armenia տուրօպերատորի հետ:

Կոնտակտային հեռախոսահամար՝

+ 374 96 028 028

էկեկտրոնային հասցե`

info.sstarmenia@gmail.com 😍

տուրեր
Ընթացիկ

մեր մասին
Մեր մասին
Կարծիքներ
Կոնտակտներ
հետադարձ կապ
© 2025 SST ARMENIA
Բաժանորդագրվեք մեր էջին
Made on
Tilda